Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԵՎ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 2007 թվականի N 1279-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԵՎ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի երկրորդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծն ու դրա հիման վրա հանքահարստացուցիչ համալիրի կառուցման ու գործարկման հեռանկարները` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված` ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 81,483 հեկտար հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,

բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ,

գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը,

դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ ծրագրի իրականացման շրջանակներում էապես բարելավվելու է տարածաշրջանի` ենթակառուցվածքներով ապահովվածությունը (ծրագրի շրջանակներում կառուցվելու են նոր ճանապարհներ, անցկացվելու են գազամատակարարման, կենտրոնացված ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգեր), որի հիման վրա հնարավոր կլինի իրականացնել համայնքային, միջհամայնքային և տարածաշրջանային զարգացման նոր ծրագրեր.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ կենսական կառույցները (բացահանք, հարստացուցիչ ֆաբրիկա, պոչամբար, ենթակառուցվածքներ և այլն) այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է դրանց նախագծային լուծումների գործնական իրականացումը,

բ. օտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են հանքավայրի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ,

գ. անհնար է ապահովել տարածքների առկա` նպատակային նշանակությամբ բնականոն շահագործումը:

Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ նրա որոշմամբ իր կողմից սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված` «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2008 թվականի հունվարի 1-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետն է.

4) սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ձեռք բերողի և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրին համապատասխան:

3. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքներից 79,085 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, այդ թվում` 65,314 հեկտարը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որից` 32,971 հեկտար վարելահողեր, 9,476 հեկտար բազմամյա տնկարկներ, 21,876 հեկտար խոտհարքներ, 1,000 հեկտար արոտավայրեր, և 13,771 հեկտարը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որից` 9,120 հեկտար վարելահողեր, 4,651 հեկտար խոտհարքներ` համաձայն NN 3 և 4 հավելվածների, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

5. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքներից 2,398 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, այդ թվում` 1,190 հեկտարը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որից` 0,891 հեկտար վարելահողեր, 0,221 հեկտար բազմամյա տնկարկներ, 0,078 հեկտար խոտհարքներ, և 1,208 հեկտարը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որից` 0,864 հեկտար վարելահողեր, 0,344 հեկտար խոտհարքներ` համաձայն NN 5 և 6 հավելվածների, փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա:

6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

7. Սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող իրավունքներն ու սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

8. Սույն որոշումը, բացառությամբ 4-րդ և 5-րդ կետերի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

9. Սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերողի սեփականությանն անցնելու պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. նոյեմբերի 16

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 1-ի N 1279-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(սխեման կցվում է)

NN

ը/կ Գտնվելու վայրը և նկարագիրը Նկարագրության

արձանագրության

կազմման ժամկետը

հողամասի

ծածկագիրը հողատեսքը հողամասի

մակերեսը

1 301-010 խոտհարք 0.426 3 ամիս

2 289-059 վարելահող 0.216 3 ամիս

3 289-082 վարելահող 0.410 3 ամիս

4 300-015 խոտհարք 0.445 3 ամիս

5 300-051 վարելահող 0.400 3 ամիս

6 300-041 վարելահող 0.420 3 ամիս

7 300-046 խոտհարք 0.890 3 ամիս

8 300-044 խոտհարք 0.904 3 ամիս

9 300-047 վարելահող 1.206 3 ամիս

10 300-027 խոտհարք 0.780 3 ամիս

11 300-043 վարելահող 0.900 3 ամիս

12 300-028 խոտհարք 0.972 3 ամիս

13 300-040 բազմամյա տնկարկներ 0.354 3 ամիս

14 300-026 խոտհարք 0.448 3 ամիս

15 300-010 խոտհարք 0.488 3 ամիս

16 300-013 խոտհարք 0.801 3 ամիս

17 300-039 վարելահող 0.186 3 ամիս

18 330-001 բազմամյա տնկարկներ 0.205 3 ամիս

19 330-003 բազմամյա տնկարկներ 0.218 3 ամիս

20 306-034 վարելահող 0.445 3 ամիս

21 303-010 խոտհարք 0.157 3 ամիս

22 290-011 վարելահող 0.692 3 ամիս

23 320-006 վարելահող 1.535 3 ամիս

24 322-018 վարելահող 0.815 3 ամիս

25 322-019 վարելահող 0.251 3 ամիս

26 290-017 խոտհարք 0.604 3 ամիս

27 303-011 խոտհարք 0.491 3 ամիս

28 322-010 բազմամյա տնկարկներ 0.499 3 ամիս

29 290-027 վարելահող 1.520 3 ամիս

30 327-026 բազմամյա տնկարկներ 0.817 3 ամիս

31 302-002 խոտհարք 0.499 3 ամիս

32 289-081 վարելահող 0.270 3 ամիս

33 290-050 խոտհարք 0.967 3 ամիս

34 302-005 վարելահող 0.569 3 ամիս

35 306-036 վարելահող 0.567 3 ամիս

36 310-014 բազմամյա տնկարկներ 0.680 3 ամիս

37 326-003 խոտհարք 0.465 3 ամիս

38 289-056 վարելահող 0.208 3 ամիս

39 322-002 բազմամյա տնկարկներ 0.517 3 ամիս

40 327-005 վարելահող 0.793 3 ամիս

41 327-019 խոտհարք 1.937 3 ամիս

42 327-003 վարելահող 1.314 3 ամիս

43 327-029 բազմամյա տնկարկներ 0.760 3 ամիս

44 327-004 բազմամյա տնկարկներ 0.480 3 ամիս

45 303-023 խոտհարք 0.977 3 ամիս

46 301-001 խոտհարք 0.573 3 ամիս

47 301-002 խոտհարք 0.369 3 ամիս

48 301-013 վարելահող 0.200 3 ամիս

49 303-003 խոտհարք 0.870 3 ամիս

50 304-003 խոտհարք 0.174 3 ամիս

51 303-022 խոտհարք 0.875 3 ամիս

52 304-004 խոտհարք 0.276 3 ամիս

53 310-022 վարելահող 0.559 3 ամիս

54 300-003 խոտհարք 0.583 3 ամիս

55 301-004 վարելահող 0.674 3 ամիս

56 301-006 վարելահող 0.318 3 ամիս

57 301-008 վարելահող 0.099 3 ամիս

58 300-001 խոտհարք 0.275 3 ամիս

59 300-002 խոտհարք 0.036 3 ամիս

60 301-005 վարելահող 0.747 3 ամիս

61 301-007 խոտհարք 0.225 3 ամիս

62 300-052 արոտ 1.000 3 ամիս

63 289-030 վարելահող 0.281 3 ամիս

64 306-053 խոտհարք 0.370 3 ամիս

65 306-013 վարելահող 0.157 3 ամիս

66 289-032 վարելահող 0.470 3 ամիս

67 306-039 վարելահող 0.337 3 ամիս

68 289-031 վարելահող 0.249 3 ամիս

69 306-040 խոտհարք 0.333 3 ամիս

70 309-012 բազմամյա տնկարկներ 0.451 3 ամիս

71 309-031 վարելահող 0.152 3 ամիս

72 309-032 վարելահող 0.373 3 ամիս

73 272-005 վարելահող 1.516 3 ամիս

74 290-008 խոտհարք 0.233 3 ամիս

75 289-040 վարելահող 0.218 3 ամիս

76 306-008 վարելահող 0.607 3 ամիս

77 290-007 խոտհարք 0.160 3 ամիս

78 306-074 վարելահող 0.418 3 ամիս

79 290-033 խոտհարք 0.400 3 ամիս

80 306-073 վարելահող 0.613 3 ամիս

81 309-021 բազմամյա տնկարկներ 0.322 3 ամիս

82 289-087 խոտհարք 0.200 3 ամիս

83 309-015 վարելահող 0.995 3 ամիս

84 306-041 վարելահող 0.337 3 ամիս

85 328-003 բազմամյա տնկարկներ 0.704 3 ամիս

86 323-003 խոտհարք 0.053 3 ամիս

87 323-005 խոտհարք 0.448 3 ամիս

88 327-014 խոտհարք 0.075 3 ամիս

89 327-015 խոտհարք 0.254 3 ամիս

90 327-016 խոտհարք 0.212 3 ամիս

91 306-046 վարելահող 0.208 3 ամիս

92 310-012 վարելահող 0.421 3 ամիս

93 310-013 վարելահող 0.639 3 ամիս

94 306-047 վարելահող 0.334 3 ամիս

95 272-006 վարելահող 0.689 3 ամիս

96 277-002 վարելահող 0.188 3 ամիս

97 277-005 վարելահող 0.977 3 ամիս

98 277-006 բազմամյա տնկարկներ 1.000 3 ամիս

99 277-014 վարելահող 0.188 3 ամիս

100 306-042 վարելահող 0.181 3 ամիս

101 306-056 վարելահող 0.682 3 ամիս

102 306-020 վարելահող 0.132 3 ամիս

103 306-045 վարելահող 0.218 3 ամիս

104 289-027 վարելահող 0.205 3 ամիս

105 327-013 խոտհարք 0.838 3 ամիս

106 322-011 խոտհարք 0.268 3 ամիս

107 327-010 խոտհարք 0.290 3 ամիս

108 290-028 խոտհարք 0.432 3 ամիս

109 306-043 վարելահող 0.702 3 ամիս

110 323-009 վարելահող 0.684 3 ամիս

111 309-010 վարելահող 0.656 3 ամիս

112 310-011 վարելահող 0.828 3 ամիս

113 311-002 խոտհարք 0.723 3 ամիս

վարելահող 0.599 3 ամիս

114 311-004 վարելահող 0.543 3 ամիս

115 311-015 խոտհարք 0.158 3 ամիս

116 311-006 բազմամյա տնկարկներ 0.413 3 ամիս

117 311-009 բազմամյա տնկարկներ 0.697 3 ամիս

118 309-027 վարելահող 0.703 3 ամիս

119 310-007 վարելահող 1.622 3 ամիս

120 310-008 վարելահող 0.426 3 ամիս

121 310-009 բազմամյա տնկարկներ 0.524 3 ամիս

122 310-010 բազմամյա տնկարկներ 0.335 3 ամիս

123 309-009 բազմամյա տնկարկներ 0.712 3 ամիս

Ընդամենը 66.504

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Մ1:10000

Ակտի պատկեր

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 1-ի N 1279-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(սխեման կցվում է)

NN

ը/կ Գտնվելու վայրը և նկարագիրը Նկարագրության

արձանագրության

կազմման ժամկետը

հողամասի

ծածկագիրը հողատեսքը հողամասի

մակերեսը

1 239-004 վարելահող 0.200 3 ամիս

2 227-001 խոտհարք 0.690 3 ամիս

3 229-002 խոտհարք 0.100 3 ամիս

4 230-009 խոտհարք 0.880 3 ամիս

5 239-009 վարելահող 0.390 3 ամիս

6 239-007 վարելահող 0.450 3 ամիս

7 239-008 վարելահող 0.360 3 ամիս

8 239-031 վարելահող 0.510 3 ամիս

9 230-005 վարելահող 0.530 3 ամիս

10 230-024 վարելահող 0.410 3 ամիս

11 230-014 վարելահող 0.530 3 ամիս

12 230-007 խոտհարք 0.380 3 ամիս

13 225-001 խոտհարք 0.538 3 ամիս

14 226-001 խոտհարք 0.380 3 ամիս

15 226-002 խոտհարք 0.230 3 ամիս

16 228-001 խոտհարք 0.120 3 ամիս

17 214-002 խոտհարք 0.057 3 ամիս

18 212-003 խոտհարք 0.870 3 ամիս

19 216-003 վարելահող 0.420 3 ամիս

20 237-009 վարելահող 0.320 3 ամիս

21 205-037 վարելահող 0.620 3 ամիս

22 237-003 վարելահող 0.200 3 ամիս

23 237-004 վարելահող 0.220 3 ամիս

24 238-005 վարելահող 0.320 3 ամիս

25 239-023 վարելահող 0.320 3 ամիս

26 239-024 վարելահող 0.204 3 ամիս

27 237-011 վարելահող 0.300 3 ամիս

28 239-006 խոտհարք 0.100 3 ամիս

29 239-030 վարելահող 0.220 3 ամիս

30 239-010 վարելահող 0.370 3 ամիս

31 239-027 վարելահող 0.430 3 ամիս

32 205-001 վարելահող 0.230 3 ամիս

33 205-038 վարելահող 0.600 3 ամիս

34 205-039 խոտհարք 0.650 3 ամիս

35 205-040 վարելահող 0.540 3 ամիս

36 237-002 վարելահող 0.140 3 ամիս

37 237-008 վարելահող 0.180 3 ամիս

38 237-013 վարելահող 0.300 3 ամիս

39 204-004 վարելահող 0.380 3 ամիս

40 239-014 վարելահող 0.060 3 ամիս

41 239-020 վարելահող 0.230 3 ամիս

Ընդամենը 14.979

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Մ1:10000

Ակտի պատկեր

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 1-ի N 1279-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ

(սխեման կցվում է)

NN

ը/կ հողամասի ծածկագիրը հողատեսքը հողամասի մակերեսը

1 301-010 խոտհարք 0.426

2 289-059 վարելահող 0.216

3 289-082 վարելահող 0.410

4 300-015 խոտհարք 0.445

5 300-051 վարելահող 0.400

6 300-041 վարելահող 0.420

7 300-046 խոտհարք 0.890

8 300-044 խոտհարք 0.904

9 300-047 վարելահող 1.206

10 300-027 խոտհարք 0.780

11 300-043 վարելահող 0.900

12 300-028 խոտհարք 0.972

13 300-040 բազմամյա տնկարկներ 0.354

14 300-026 խոտհարք 0.448

15 300-010 խոտհարք 0.488

16 300-013 խոտհարք 0.801

17 300-039 վարելահող 0.186

18 330-001 բազմամյա տնկարկներ 0.205

19 330-003 բազմամյա տնկարկներ 0.218

20 306-034 վարելահող 0.445

21 303-010 խոտհարք 0.157

22 290-011 վարելահող 0.692

23 320-006 վարելահող 1.535

24 322-018 վարելահող 0.815

25 322-019 վարելահող 0.251

26 290-017 խոտհարք 0.604

27 303-011 խոտհարք 0.491

28 322-010 բազմամյա տնկարկներ 0.499

29 290-027 վարելահող 1.520

30 327-026 բազմամյա տնկարկներ 0.817

31 302-002 խոտհարք 0.499

32 289-081 վարելահող 0.270

33 290-050 խոտհարք 0.967

34 302-005 վարելահող 0.569

35 306-036 վարելահող 0.567

36 310-014 բազմամյա տնկարկներ 0.680

37 326-003 խոտհարք 0.465

38 289-056 վարելահող 0.208

39 322-002 բազմամյա տնկարկներ 0.517

40 327-005 վարելահող 0.793

41 327-019 խոտհարք 1.937

42 327-003 վարելահող 1.314

43 327-029 բազմամյա տնկարկներ 0.760

44 327-004 բազմամյա տնկարկներ 0.480

45 303-023 խոտհարք 0.977

46 301-001 խոտհարք 0.573

47 301-002 խոտհարք 0.369

48 301-013 վարելահող 0.200

49 303-003 խոտհարք 0.870

50 304-003 խոտհարք 0.174

51 303-022 խոտհարք 0.875

52 304-004 խոտհարք 0.276

53 310-022 վարելահող 0.559

54 300-003 խոտհարք 0.583

55 301-004 վարելահող 0.674

56 301-006 վարելահող 0.318

57 301-008 վարելահող 0.099

58 300-001 խոտհարք 0.275

59 300-002 խոտհարք 0.036

60 301-005 վարելահող 0.747

61 301-007 խոտհարք 0.225

62 300-052 արոտ 1.000

63 289-030 վարելահող 0.281

64 306-053 խոտհարք 0.370

65 306-013-ից վարելահող 0.119

66 289-032 վարելահող 0.470

67 306-039 վարելահող 0.337

68 289-031 վարելահող 0.249

69 306-040-ից խոտհարք 0.329

70 309-012-ից բազմամյա տնկարկներ 0.373

71 309-031-ից վարելահող 0.117

72 309-032-ից վարելահող 0.290

73 272-005-ից վարելահող 1.402

74 290-008-ից խոտհարք 0.196

75 289-040 վարելահող 0.218

76 306-008 վարելահող 0.607

77 290-007-ից խոտհարք 0.123

78 306-074-ից վարելահող 0.369

79 290-033 խոտհարք 0.400

80 306-073-ից վարելահող 0.594

81 309-021-ից բազմամյա տնկարկներ 0.306

82 289-087 խոտհարք 0.200

83 309-015-ից վարելահող 0.956

84 306-041-ից վարելահող 0.271

85 328-003 բազմամյա տնկարկներ 0.704

86 323-003 խոտհարք 0.053

87 323-005 խոտհարք 0.448

88 327-014 խոտհարք 0.075

89 327-015 խոտհարք 0.254

90 327-016 խոտհարք 0.212

91 306-046-ից վարելահող 0.172

92 310-012 վարելահող 0.421

93 310-013 վարելահող 0.639

94 306-047 վարելահող 0.334

95 272-006-ից վարելահող 0.665

96 277-002-ից վարելահող 0.158

97 277-005-ից վարելահող 0.887

98 277-006-ից բազմամյա տնկարկներ 0.873

99 277-014-ից վարելահող 0.138

100 306-042-ից վարելահող 0.121

101 306-056 վարելահող 0.682

102 306-020-ից վարելահող 0.098

103 306-045-ից վարելահող 0.162

104 289-027 վարելահող 0.205

105 327-013 խոտհարք 0.838

106 322-011 խոտհարք 0.268

107 327-010 խոտհարք 0.290

108 290-028 խոտհարք 0.432

109 306-043-ից վարելահող 0.649

110 323-009 վարելահող 0.684

111 309-010-ից վարելահող 0.641

112 310-011 վարելահող 0.828

113 311-002 խոտհարք 0.723

վարելահող 0.599

114 311-004 վարելահող 0.543

115 311-015 խոտհարք 0.158

116 311-006 բազմամյա տնկարկներ 0.413

117 311-009 բազմամյա տնկարկներ 0.697

118 309-027 վարելահող 0.703

119 310-007 վարելահող 1.622

120 310-008 վարելահող 0.426

122 310-009 բազմամյա տնկարկներ 0.524

122 310-010 բազմամյա տնկարկներ 0.335

123 309-009 բազմամյա տնկարկներ 0.712

Ընդամենը 65.314

հայաստանի հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար մ. թոփուզյան

Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ

Մ1:10000

Ակտի պատկեր

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 1-ի N 1279-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ

(սխեման կցվում է)

nn

ը/կ հողամասի ծածկագիրը հողատեսքը հողամասի մակերեսը

1 239-004 վարելահող 0.200

2 227-001 խոտհարք 0.690

3 229-002 խոտհարք 0.100

4 230-009 խոտհարք 0.880

5 239-009-ից վարելահող 0.350

6 239-007-ից վարելահող 0.406

7 239-008-ից վարելահող 0.340

8 239-031 վարելահող 0.510

9 230-005 վարելահող 0.530

10 230-024 վարելահող 0.410

11 230-014 վարելահող 0.530

12 230-007 խոտհարք 0.380

13 225-001-ից խոտհարք 0.389

14 226-001 խոտհարք 0.380

15 226-002 խոտհարք 0.230

16 228-001-ից խոտհարք 0.047

17 214-002 խոտհարք 0.057

18 212-003-ից խոտհարք 0.784

19 216-003-ից վարելահող 0.404

20 237-009-ից վարելահող 0.256

21 205-037 վարելահող 0.620

22 237-003-ից վարելահող 0.166

23 237-004-ից վարելահող 0.175

24 238-005 վարելահող 0.320

25 239-023 վարելահող 0.320

26 239-024 վարելահող 0.204

27 237-011-ից վարելահող 0.245

28 239-006-ից խոտհարք 0.064

29 239-030 վարելահող 0.220

30 239-010-ից վարելահող 0.299

31 239-027 վարելահող 0.430

32 205-001-ից վարելահող 0.163

33 205-038 վարելահող 0.600

34 205-039 խոտհարք 0.650

35 205-040 վարելահող 0.540

36 237-002-ից վարելահող 0.108

37 237-008-ից վարելահող 0.139

38 237-013 վարելահող 0.300

39 204-004-ից վարելահող 0.335

ընդամենը 13.771

հայաստանի հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար մ. թոփուզյան

Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ

Մ1:10000

Ակտի պատկեր

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 1-ի N 1279-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ

(սխեման կցվում է)

nn

ը/կ հողամասի ծածկագիրը հողատեսքը հողամասի մակերեսը

1 306-013-ից-ից վարելահող 0.038

2 306-040-ից խոտհարք 0.004

3 309-012-ից բազմամյա տնկարկներ 0.078

4 309-031-ից վարելահող 0.035

5 309-032-ից վարելահող 0.083

6 272-005-ից վարելահող 0.114

7 290-008-ից խոտհարք 0.037

8 290-007-ից խոտհարք 0.037

9 309-021-ից բազմամյա տնկարկներ 0.016

10 309-015-ից վարելահող 0.039

11 306-041-ից վարելահող 0.066

12 306-046-ից վարելահող 0.036

13 272-006-ից վարելահող 0.024

14 306-042-ից վարելահող 0.060

15 306-020-ից վարելահող 0.034

16 306-045-ից վարելահող 0.056

17 306-043-ից վարելահող 0.053

18 309-010-ից վարելահող 0.015

19 277-002-ից վարելահող 0.030

20 277-005-ից վարելահող 0.090

21 277-006-ից բազմամյա տնկարկներ 0.127

22 277-014-ից վարելահող 0.050

23 306-074-ից վարելահող 0.049

24 306-073-ից վարելահող 0.019

Ընդամենը 1.190

հայաստանի հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար մ. թոփուզյան

Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ

Մ1:10000

Ակտի պատկեր

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 1-ի N 1279-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ

(սխեման կցվում է)

nn

ը/կ հողամասի ծածկագիրը հողատեսքը հողամասի մակերեսը

1 225-001-ից խոտհարք 0.149

2 237-009-ից վարելահող 0.064

3 237-003-ից վարելահող 0.034

4 237-004-ից վարելահող 0.045

5 237-011-ից վարելահող 0.055

6 239-006-ից խոտհարք 0.036

7 228-001-ից խոտհարք 0.073

8 239-009-ից վարելահող 0.040

9 239-007-ից վարելահող 0.044

10 239-008-ից վարելահող 0.020

11 212-003-ից խոտհարք 0.086

12 239-010-ից վարելահող 0.071

13 216-003-ից վարելահող 0.016

14 205-001-ից վարելահող 0.067

15 239-014 վարելահող 0.060

16 239-020 վարելահող 0.230

17 237-002-ից վարելահող 0.032

18 237-008-ից վարելահող 0.041

19 204-004-ից վարելահող 0.045

Ընդամենը 1.208

հայաստանի հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար մ. թոփուզյան

Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ

Մ1:10000

Ակտի պատկեր

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ք. Երևան Երկու հազար յոթ թվականի հոկտեմբերի ութ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն (այսուհետ՝ Նախարարություն), ի դեմս նախարար Ներսես Երիցյանի, մի կողմից և «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ձեռքբերող) ի դեմս տնօրեն Գագիկ Արզումանյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հիմք ընդունելով Թեղուտի պղինձ մոլիբդենային հանքավայրի համար հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագիրը, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։

1. ՍԱՀՄԱՆՈԻՄՆԵՐ

Օրենք՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-185-Ն, ուժի մեջ է 2006 թվականի դեկտեմբերի 30-ից)։

Արձանագրություն՝ Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված օտարվող սեփականության նկարագրության արձանագրություն։

Գույքային իրավունք ունեցող՝ Պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ անձ, որը Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին Տարածքում գտնվող հողամասի կամ հողամասի վրա զտվող անշարժ գույքի նկատմամբ ունի օրենքով սահմանված կարգով գրանցված ցանկացած գույքային իրավունք։

Պետություն՝ Հայաստանի Հանրապետություն։

Լիազոր մարմին՝ Լոռու մարզպետ։

Կողմեր՝ միասին հանդես եկող Նախարարություն և Ձեռքբերող։

Կարգավիճակը չճշտված շինություն՝ Տարածքում առկա ինքնակամ շենք կամ շինություն, որում բնակվում են առանձին ընտանիքներ, որոնք ունեն առանձին էլ. մատակարարման և ջրի հաշվիչներ։

Որոշում՝ Պայմանագրի ստորագրումից հետո Ընդունվող՝ Տարածքում Քաղաքաշինական ծրագրի իրականացումը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում։

Պայմանագիր՝ սույն պայմանագիրն իր բոլոր հավելվածներով։

Սեփականատեր՝ Պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ անձ, որը Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին Տարածքում գտնվող հողամասի կամ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ չունի օրենքով սահմանված կարգով գրանցված սեփականության իրավունք, սակայն ունի Հայաստանի Հանրապետության կառավառությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 16.04.2002 թ. թիվ 245-Կ հրամանի 21 կետով սահմանված սեփականության իրավունքը հաստատող համապատասխան Փաստաթղթեր։

Սեփականություն՝ Սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող հողամաս կամ հողամասի վրա գտնվող անշարժ գույք։

Տարածք՝ Պայմանագրի հավելված 1-ում նկարագրված տարածք։

Ցանկ՝ ցանկ, որում պարունակվում է Տարածքում ֆինանսական աջակցություն ստացողների տվյալեերը, ներառյալ անձնագրային տվյալները, զբաղեցրած Կարգավիճակը չճշտված շինության գտնվելու վայրի տվյալները և ֆինանսական աջակցության չափը։

Քաղաքաշինական ծրագիր՝ Թեղուտի պղինձ մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիր, ներառյալ համապատասխան արտադրական հզորությունների, էներգամատակարարման գծերի, ճանապարհների ու այլ ենթակաոուցվածքների կառուցումը։

Քաղաքաշինական ծրագրի ընդհանուր ծավալներ՝ Քաղաքաշինական ծրագիր իրականացման գումարային գնահատական՝ հաշվարկված գույքահարկով հարկման նպատակով՝ օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքով։

Քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը՝ 2013 թվականի հունվարի 1-ը։

Ֆինանսական աջակցություն ստացող՝ Կարգավիճակը չճշտված շինությունում մինչև 2003 թ-ի հունվարի 30-ը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված կամ գրանցված կամ ոստիկանության կողմից որպես փաստացի բնակվող հաշվառված ֆիզիկական անձ, ինչպես նաև նրա անձնագրային տարիքի չհասած երեխան կամ երախաները (անկախ մինչև 2003 թվականի հունվարի 30-ը կամ դրանից հետո ծնված լինելու հանգամանքից, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե ծնողներից քանիսն են հաշվառված կամ գրանցված այդ շինությունում)։

Ֆինանսական աջակցության չափ՝ յուրաքանչյուր անձի համար հետևյալ երկու թվերի նվազագույնը՝

ա) մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.

բ) բնակեցրած՝ Կարգավիճակը չճշտված շինության շուկայական արժեքը, հաշվարկված այդ շինության օրինական լինելու ենթադրությամբ, բաժանած այդ շինությունում բնակվող ֆինանսական աջակցություն ստացողների թվին։

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Սույն պայմանագրով սահմանվում են Օրենքով սահմանված կարգով՝ Քաղաքաշինական ծրագրի կենսագործման նպատակով Տարածքում Սեփականատերերից ու Գույքային իրավունք ունեցողներից Սեփականության օտարման գործընթացի ընթացքում Կողմերի հարաբերությունները՝ իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը։

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՍԵՓԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻԶԲԸ

3.1. Մինչև սեփականության օտարման գործընթացի սկիզբը Նախարարությունն ապահովում է Լիազոր մարմնի կողմից Օրենքով սահմանված հետևյալ գործողությունների կատարումը՝

ա) Որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում Օրենքով սահմանված կարգով այն Սեփականատերերին և Գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելը, ինչպես նաև Սեփականատերերի և Գույքային իրավունքներ ունեցողների անունները կամ անվանումներն ու Օրենքի 17 հոդվածով սահմանված նրանց հասցեները Ձեռքբերողին տրամադրելը.

բ) Որոշումը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում ապահովել նաև այն ոչ պակաս, քան 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցում հրապարակելը.

գ) Որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 15-օրյա ժամկետում Որոշումից ծագող՝ Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների գրանցումը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանումում իրականացնելու ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը.

դ) Որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող չորս ամսվա ընթացքում Արձանագրություն կազմելը՝ դրա կազմմանը մասնակից դարձնելով Ձեռքբերողի կողմից նշանակված ներկայացուցչին, իսկ Արձանագրության օրինակը Սեփականատիրոջը կամ Գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելիս դրա պատճենը նաև Ձեռքբերողին ուղարկելը.

ե) Որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող չորս ամսվա ընթացքում Ցանկը կազմելը՝ դրա կազմմանը մասնակից դարձնելով Ձեռքբերողի կողմից նշանակված ներկայացուցչին.

զ) Ձեռքբերողի կողմից Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պարտավորության կատարումն ապահովելու նպատակով՝ Պայմանագրի 3.1. կետի «ա» ենթակետի պահանջի իրականացման հետ կապված փոստային, «բ» ենթակետի պահանջի իրականացման հետ կապված հրապարակման և «դ» ենթակետի պահանջի իրականացման հետ կապված արձանագրությունը կազմելու, ինչպես նաև Պայմանագրի 3.3. կետի իրականացման հետ կապված դատական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ողջամիտ ժամկետներում Ձեռքբերողին ներկայացնելը։

3.2. Արձանագրությունը Լիազոր մարմնին կամ դատական կարգով բողոքարկվելու դեպքում, համապատասխան վարույթին որպես երրորդ անձ պետք է ներգրավվի նաև Ձեռքբերողը։ Առանց Ձեռքբերողի համաձայնության Լիազոր մարմինն իրավունք չունի ընդունել հայցը կամ բողոք բերող անձի հետ կնքել հաշտության համաձայնություն։

3.3. Որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում համապատասխան վարույթին որպես երրորդ անձ պետք է ներգրավվի նաև Ձեռքբերողը։ Առանց Ձեռքբերողի համաձայնության Նախարարությունն իրավունք չունի ընդունել հայցը կամ բողոք բերող անձի հետ կնքել հաշտության համաձայնություն։

3.4. Ձեռքբերողն ապահովում է Պայմանագրի 3.1. կետի «զ» ենթակետով սահմանված ծախսերի կատարումը հիմնավորող փաստաթղթերն իրեն ներկայացնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված իր պարտավորության կատարումը՝ Լիազոր մարմնին հատուցումը։

4. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ

4.1. Ձեռքբերողը պարտավոր է Ձեռքբերողը Օրենքով, Որոշմամբ և Պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում՝ սեփական միջոցներով ձեռք բերել Տարածքում գտնվող՝ Սեփականատերերին պատկանող հողամասերը ու դրանց վրա գտնվող անշարժ գույքը և կենսագործել Քաղաքաշինական ծրագիրը։ Սեփականության օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվում 2008 թվականի հուլիսի 1-ը։

4.2. Ձեռքբերողը պարտավոր է զերծ պահել Պետությանը ցանկացած վնասից, որ կարող է Սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության հետ կապված առաջանալ Սեփականության օտարման արդյունքում կամ դրա հետևանքով։ Վնասի առաջացման դեպքում Ձեռքբերողը պարտավորվում է փոխհատուցել այդ վնասն ամբողջ ծավալով։ Նախարարությունը պարտավոր է առավելագույնս համագործակցել Ձեռքբերողի հետ նշված վնասի առաջացման վտանգը ծագելու պահից սկսած (ներառյալ, բայց չսահմանափակված, մասնակից դարձնելով Ձեռքբերողին ընդդեմ Պետության կամ Նախարարության ներկայացված հայցերի պատասխանի նախապատրաստմանը, հաշտության համաձայնության վերաբերյալ բանակցություններին և այլն)։

4.3. Եթե Սեփականության տարածքում գտնվում է Ցանկում նշված շինություն, ապա Ձեռքբերողը իրավունք ունի Ցանկում նշված անձի հետ կնքել ֆինանսական աջակցությունից հրաժարվելու և տարածքի ազատման պայմանագիր կամ ֆինանսական աջակցություն ստանալու և տարածքի ազատման պայմանագիր այդ մասին յոթնօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով լիազոր մարմնին։ Նման պայմանագիր չկնքելու դեպքում Ձեռքբերողը պարտավոր է Ցանկում նշված ֆինանսական աջակցության գումարը համապատասխան անձանց անունով հանձնել նոտարի դեպոզիտ հաշիվ` այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով Լիազոր մարմնին, ինչպես նաև Ցանկում նշված անձանց Ցանկում նշված հասցեով։ Ձեռքբերողը պարտավոր է մինչև Քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը Ցանկում նշված բոլոր անձանց հետ կնքել տարածքի ազատման պայմանագրեր կամ ֆինանսական աջակցության գումարը հանձնել նոտարի դեպոզիտ հաշիվ։

5. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇՄԱՆ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

5.1. Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով Որոշումն անվավեր ճանաչելու դեպքում Պայմանագիրը համարվում է անվավեր, իսկ Կողմերը ազատվում են միմյանց նկատմամբ Պայմանագրով սահմանված կամ Պայմանագրի հետ առնչվող բոլոր պարտավորություններից, այդ թվում վնասի հատուցման պարտավորություններից։

5.2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որևէ սեփականության մասով Որոշումն անվավեր ճանաչելու դեպքում Ձեռքբերողը պարտավոր է այդ պահից սկսած եռամսյա ժամկետում սեփականատիրոջ հետ բանակցությունների միջոցով ձեռք բերել այն և շարունակել Պայմանագրի իրականացումը։ Եթե Ձեռքբերողին նշված ժամկետում չի հաջողվում ձեռք բերել այդ գույքը, ապա Նախարարությունն իրավունք ունի դատական կարգով պահանջել Պայմանագրի վաղաժամկետ լուծում։

5.3. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ձեռքբերողի մասով Որոշումը կառավարության որոշմամբ կամ դատական կարգով անվավեր ճանաչելու դեպքում Պայմանագիրը համարվում է վաղաժամկետ լուծված։

6. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

6.1. Քաղաքաշինական ծրագրի կամ դրա մի մասի իրականացման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Պայմանագրով սահմանված կարգով սեփականության իրավունք ստանալուց հետո Ձեռքբերողն իրավունք ունի Լիազոր մարմնից պահանջել Քաղաքաշինական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քանդման ակտերը։

6.2. Քաղաքաշինական ծրագրի կամ դրա մասի իրականացման ընթացքում Ձեռքբերողը պարտավոր է՝

ա) մինչև Քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետն ամբողջությամբ ավարտել Քաղաքաշինական ծրագիրը (ներառյալ բոլոր շենքերի համար «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շինարարության ավարտական ակտերի ձևակերպումը)։ Քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը համապատասխանաբար երկարաձգվում է, եթե Նախարարությունը չի ապահովում Լիազոր մարմնի կողմից Պայմանագրով սահմանված գործողությունների պատշաճ՝ Պայմանագրին և Օրենքին համաձայն կատարումը։ Քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվում է Պայմանագրով նախատեսված գույքի օտարման հետ կապված դատական վեճերի քննության ժամանակահատվածով Ձեռքբերողի կողմից Լիազոր մարմնի միջոցով Նախարարությանը ներկայացված հիմնավորող փաստաթղթերի հիման վրա.

բ) ապահովել Տարածքի սահմաններում գտնվող ճանապարհների և ինժեներական ենթակաոուցվածքների կառուցումը.

գ) Տարածքի վերգետնյա մասերում կառուցապատման աշխատանքները կատարել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հուշարձաններն այդ տարածքում պահպանելով կամ այլ տարածքներ տեղափոխելով։

6.3. Քաղաքաշինական ծրագրի կամ դրա մասի իրականացման ընթացքում Նախարարությունը պարտավոր է՝

ա) Լիազոր մարմնին Քաղաքաշինական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քանդման ակտեր տրամադրելու վերաբերյալ պահանջ ներկայացվելու պարագայում, վերջինիս միջոցով՝ յոթնօրյա ժամկետում ապահովել համապատասխան քանդման ակտերի տրամադրումը Ձեռքբերողին.

բ) Լիազոր մարմնի միջոցով Ձեռքբերողին տրամադրել «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Տարածքի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը։

7. ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

7.1. Որոշումը համարվում է ընդունված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե՝

7.1.1. Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում Որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով չի բողոքարկվել.

7.1.2. Որոշումը բողոքարկվել է Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում և Որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասին դատական ակտն օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ուժի մեջ է մտել։

7.2. Ձեռքբերողը երաշխավորում է, որ՝

7.2.1. ունի Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ իրավասություն և լիազորություն.

7.2.2. Օրենքով, Որոշմամբ և Պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրականացման համար ունի համապատասխան կադրային ներուժ, ֆինանսական և տեխնիկական միջոցներ։

8. ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

8.1. Նախարարությունն իրավունք ունի՝

8.1.1. Ձեռքբերողից պարբերաբար պահանջել ներկայացնել տեղեկատվություն պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին։

8.2. Նախարարությունը պարտավոր է

8.2.1. Լիազոր մարմնի միջոցով Ձեռքբերողին տրամադրել Պայմանագրին ու Որոշմանն առնչվող իրեն հայտնի և էական նշանակություն ունեցող տեղեկությունները։

8.3. Ձեռքբերողը պարտավոր է՝

8.3.1. չհրապարակել սեփականության օտարման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները։

9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈԻԹՅՈԻՆԸ

9.1. Կողմը պարտավոր է հատուցել Օրենքի, Որոշման կամ Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում, ինչպես նան սխալ երաշխավորության արդյունքում այլ Կողմին պատճառված վնասները։

9.2. Լիազոր մարմնի կողմից Պայմանագրի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը համարվում է Նախարարության կողմից Պայմանագրի պայմանների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում։

10. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

10.1. Կողմերն ազատվում են Պայմանագրով պարտավորությունները մասամբ կամ ամբողջովին չկատարելու համար պատասխանատվությունից, եթե այդ չկատարումն անհաղթահարելի ուժի հանգամանքների, այսինքն հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, պետական մարմինների կողմից ընդունված ակտերի, ապստամբությունների, պատերազմների, ռազմական գործողությունների, և այլնի հետևանք է հանդիսացել, եթե այդ հանգամանքները Պայմանագրի կնքման պահին անկանխատեսելի բնույթ էին կրում, ի հայտ են եկել Պայմանագրի կնքման ամսաթվից հետո են և անմիջականորեն ազդել են դրա կատարման վրա։

10.2. Անհաղթահարելի ուժի հանգամանքների ի հայտ գալու դեպքում, Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համաչափ։ Կողմը, որի համար վերոհիշյալ պատճառներով Պայմանագրով պարտավորությունների կատարումն անհնարին է դարձել, պարտավոր է գրավոր տեղեկացնել մյուս Կողմին նման հանգամանքների ի հայտ գալու կամ վերանալու մասին 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։ Ֆորս-մաժորային իրադրությանը պետք է սահմանված կարգով և ժամկետներում հաստատված լինի Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունարերական պալատի կողմից տրված փաստաթղթերով։

10.3. Եթե անհաղթահարելի ուժի գործողությունը շարունակվում է 2 (երկու) ամսվա ընթացքում, Կողմերը պետք է լուծեն Պայմանագրով պարտավորությունների հետագա կատարման հնարավորության կամ Պայմանագրի լուծման հարցը, ինչի մասին Կողմերը ստորագրում են առանձին լրացուցիչ համաձայնագիր։

11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

11.1. Պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել Կողմերից մեկի կողմից Պայմանագրով կամ Օրենքով նախատեսված այն դեպքերում, որոնք չեն պահանջում լուծման պարտադիր դատական կարգ։ Նման դեպքերում Կողմը պարտավոր է պատշաճ տեղեկացնել մյուս Կողմին Պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման մասին՝ կցելով համապատասխան հիմքերն ու հիմնավորումները։

11.2. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել դատական կարգով Ձեռքբերողի կողմից, եթե Լիազոր մարմինը կամ Նախարարությունը չի կատարում կամ պատշաճ չի կատարում Պայմանագրով նախատեսված պարտականությունները կամ տվել է սխալ երաշխիքներ, և այդ խախտումը ակնհայտ վկայում է, որ դրա արդյունքում Ձեռքբերողը չի կարողանա ողջամիտ ժամկետում կամ պայմաններով իրացնել Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտավորությունները։

11.3. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել դատական կարգով Լիազոր մարմնի նախաձեռնությամբ, եթե Ձեռքբերողը չի կատարում կամ պատշաճ չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները կամ տվել է սխալ երաշխիքներ, և այդ խախտումը ակնհայտ վկայում է, որ դրա արդյունքում Ձեռքբերողը չի կարողանա ողջամիտ ժամկետում կամ պայմաններով իրացնել Պայմանագրով սահմանված իր իրավունքներն ու պարտավորությունները։

11.4. Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում մեղավոր Կողմը պարտավոր է հատուցել Պայմանագրի վաղաժամկետ լուծման հետևանքով մյուս Կողմին, ինչպես նաև երրորդ անձանց պատճառված վնասները։

11.5. Պայմանագրի պայմանների (բացառությամբ Կողմի գտնվելու հասցեի) փոփոխությունները, լրացումներն ու ուղղումները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ձևակերպվում է լրացուցիչ համաձայնագրով, որը ուժի մեջ է մտնում Որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Կողմի գտնվելու հասցեում փոփոխություններ, լրացումներ և ուղղումները համարվում են կատարված մյուս Կողմերին պատշաճ ծանուցելու պահից։

11.6. Պայմանագիրը կնքվում է 4 (չորս) իրավահավասար օրինակից, մեկ օրինակ պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում, մեկ օրինակ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանում, և մեկական օրինակով պահվում է Կողմերի մոտ։

11.7. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

11.8. Պայմանագրի գործողությանը դադարում է, եթե Պայմանագրի ստորագրման պահից հետո եռամսյա ժամկետում Որոշումը չի ընդունվում։ Այդ դեպքում Կողմերն ազատվում են միմյանց նկատմամբ Պայմանագրով սահմանված կամ Պայմանագրի հետ առնչվող բոլոր պարտավորություններից, այդ թվում վնասի հատուցման պարտավորություններից։

11.9. Պայմանագրի գործողությունը դադարում է Քաղաքաշինական ծրագրի ավարտի պահից, ինչի մասին Լիազոր մարմինը և Ձեռքբերողը կազմում են արձանագրություն։ Այդ դեպքում Պայմանագրի ավարտն ինքնին Կողմերին չի ազատում մինչ արձանագրության կազմելը ներկայացված վնասի հատուցման պահանջներից։

11.10. Պայմանագրի որևէ մասի անվավերությունը չի հանգեցնում Պայմանագրի այլ մասերի անվավերության։

12. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՏԱՐՐԵՐԸ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական

զարգացման նախարարության անունից՝

նախարար «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ

բաժնետիրական ընկերության անունից՝

տնօրեն

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման

նախարարության և «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական

ընկերության միջև 08.10.2007 թ. կնքված պայմանագրի

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ԵՎ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԹԵՂՈՒՏԻ ՊՂԻՆՁ ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ (ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ)

Թեղուտի պղինձ մոլիբդենային հանքավայրի հանքարդյունահանման ծրագրի իրականացման նպատակով համապատասխան սեփականատերերից հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 81,483 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, այդ թվում՝

1. Շնողի գյուղական համայնքի վարչական սահմաններում 66.504 հա, որից՝

Հ/Հ Գտնվելու վայրը և նկարագիրը

հողամասի ծածկագիրը

(ըստ կադաստրային տվյալների) հողատեսքը հողամասի մակերեսը (հա)

1 301-010 խոտհարք 0.426

2 289-059 վարելահող 0.216

3 289-082 վարելահող 0.410

4 300-015 խոտհարք 0.445

5 300-051 վարելահող 0.400

6 300-041 վարելահող 0.420

7 300-046 խոտհարք 0.890

8 300-044 խոտհարք 0.904

9 300-047 վարելահող 1.206

10 300-027 խոտհարք 0.780

11 300-043 վարելահող 0.900

12 300-028 խոտհարք 0.972

13 300-040 բազմամյա տնկարկներ 0.354

14 300-026 խոտհարք 0.448

15 300-010 խոտհարք 0.488

16 300-013 խոտհարք 0.801

17 300-039 վարելահող 0.186

18 330-001 բազմամյա տնկարկներ 0.205

19 330-003 բազմամյա տնկարկներ 0.218

20 306-034 վարելահող 0.445

21 303-010 խոտհարք 0.157

22 290-011 վարելահող 0.692

23 320-006 վարելահող 1.535

24 322-018 վարելահող 0.815

25 322-019 վարելահող 0.251

26 290-017 խոտհարք 0.604

27 303-011 խոտհարք 0.491

28 322-010 բազմամյա տնկարկներ 0.499

29 290-027 վարելահող 1.520

30 327-026 բազմամյա տնկարկներ 0.817

31 302-002 խոտհարք 0.499

32 289-081 վարելահող 0.270

33 290-050 խոտհարք 0.967

34 302-005 վարելահող 0.569

35 306-036 վարելահող 0.567

36 310-014 բազմամյա տնկարկներ 0.680

37 326-003 խոտհարք 0.465

38 289-056 վարելահող 0.208

39 322-002 բազմամյա տնկարկներ 0.517

40 327-005 վարելահող 0.793

41 327-019 խոտհարք 1.937

42 327-003 վարելահող 1.314

43 327-029 բազմամյա տնկարկներ 0.760

44 327-004 բազմամյա տնկարկներ 0.480

45 303-023 խոտհարք 0.977

46 301-001 խոտհարք 0.573

47 301-002 խոտհարք 0.369

48 301-013 վարելահող 0.200

49 303-003 խոտհարք 0.870

50 304-003 խոտհարք 0.174

51 303-022 խոտհարք 0.875

52 304-004 խոտհարք 0.276

53 310-022 վարելահող 0.559

54 300-003 խոտհարք 0.583

55 301-004 վարելահող 0.674

56 301-006 վարելահող 0.318

57 301-008 վարելահող 0.099

58 300-001 խոտհարք 0.275

59 300-002 խոտհարք 0.036

60 301-005 վարելահող 0.747

61 301-007 խոտհարք 0.225

62 300-052 արոտ 1.000

63 289-030 վարելահող 0.281

64 306-053 խոտհարք 0.370

65 306-013 վարելահող 0.157

66 289-032 վարելահող 0.470

67 306-039 վարելահող 0.337

68 289-031 վարելահող 0.249

69 306-040 խոտհարք 0.333

70 309-012 բազմամյա տնկարկներ 0.451

71 309-031 վարելահող 0.152

72 309-032 վարելահող 0.373

73 272-005 վարելահող 1.516

74 290-008 խոտհարք 0.233

75 289-040 վարելահող 0.218

76 306-008 վարելահող 0.607

77 290-007 խոտհարք 0.160

78 306-074 վարելահող 0.418

79 290-033 խոտհարք 0.400

80 306-073 վարելահող 0.613

81 309-021 բազմամյա տնկարկներ 0.322

82 289-087 խոտհարք 0.200

83 309-015 վարելահող 0.995

84 306-041 վարելահող 0.337

85 328-003 բազմամյա տնկարկներ 0.704

86 323-003 խոտհարք 0.053

87 323-005 խոտհարք 0.448

88 327-014 խոտհարք 0.075

89 327-015 խոտհարք 0.254

90 327-016 խոտհարք 0.212

91 306-046 վարելահող 0.208

92 310-012 վարելահող 0.421

93 310-013 վարելահող 0.639

94 306-047 վարելահող 0.334

95 272-006 վարելահող 0.689

96 277-002 վարելահող 0.188

97 277-005 վարելահող 0.977

98 277-006 բազմամյա տնկարկներ 1.000

99 277-014 վարելահող 0.188

100 306-042 վարելահող 0.181

101 306-056 վարելահող 0.682

102 306-020 վարելահող 0.132

103 306-045 վարելահող 0.218

104 289-027 վարելահող 0.205

105 327-013 խոտհարք 0.838

106 322-011 խոտհարք 0.268

107 327-010 խոտհարք 0.290

108 290-028 խոտհարք 0.432

109 306-043 վարելահող 0.702

110 323-009 վարելահող 0.684

111 309-010 վարելահող 0.656

112 310-011 վարելահող 0.828

113 311-002 խոտհարք 0.723

վարելահող 0.599

114 311-004 վարելահող 0.543

115 311-015 խոտհարք 0.158

116 311-006 բազմամյա տնկարկներ 0.413

117 311-009 բազմամյա տնկարկներ 0.697

118 309-027 վարելահող 0.703

119 310-007 վարելահող 1.622

120 310-008 վարելահող 0.426

121 310-009 բազմամյա տնկարկներ 0.524

122 310-010 բազմամյա տնկարկներ 0.335

123 309-009 բազմամյա տնկարկներ 0.712

Ընդամենը 66.504

2. Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում 14.979 հա, որից՝

հ/հ Գտնվելու վայրը և նկարագիրը

հողամասի ծածկագիրը

(ըստ կադաստրային տվյալների) հողատեսքը հողամասի մակերեսը (հա)

1 239-004 վարելահող 0.200

2 227-001 խոտհարք 0.690

3 229-002 խոտհարք 0.100

4 230-009 խոտհարք 0.880

5 239-009 վարելահող 0.390

6 239-007 վարելահող 0.450

7 239-008 վարելահող 0.360

8 239-031 վարելահող 0.510

9 230-005 վարելահող 0.530

10 230-024 վարելահող 0.410

11 230-014 վարելահող 0.530

12 230-007 խոտհարք 0.380

13 225-001 խոտհարք 0.538

14 226-001 խոտհարք 0.380

15 226-002 խոտհարք 0.230

16 228-001 խոտհարք 0.120

17 214-002 խոտհարք 0.057

18 212-003 խոտհարք 0.870

19 216-003 վարելահող 0.420

20 237-009 վարելահող 0.320

21 205-037 վարելահող 0.620

22 237-003 վարելահող 0.200

23 237-004 վարելահող 0.220

24 238-005 վարելահող 0.320

25 239-023 վարելահող 0.320

26 239-024 վարելահող 0.204

27 237-011 վարելահող 0.300

28 239-006 խոտհարք 0.100

29 239-030 վարելահող 0.220

30 239-010 վարելահող 0.370

31 239-027 վարելահող 0.430

32 205-001 վարելահող 0.230

33 205-038 վարելահող 0.600

34 205-039 խոտհարք 0.650

35 205-040 վարելահող 0.540

36 237-002 վարելահող 0.140

37 237-008 վարելահող 0.180

38 237-013 վարելահող 0.300

39 204-004 վարելահող 0.380

40 239-014 վարելահող 0.060

41 239-020 վարելահող 0.230

Ընդամենը 14.979

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական

զարգացման նախարարության անունից՝

նախարար «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ

բաժնետիրական ընկերության անունից՝

տնօրեն

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։