Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՈՒՄ-200366054» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-9865270-ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ AREVA ENERGIETECHNIC GMBH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

15 նոյեմբերի 2007 թվականի N 1353-Ա

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՈՒՄ-200366054» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-9865270-ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ AREVA ENERGIETECHNIC GMBH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2004 թվականի ապրիլի 5-ին կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Տարածաշրջանային հզորության փոխանակում-I, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդում-200366054» և «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցում-9865270-Լրացումներ» վարկային ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և AREVA Energietechnic GmbH ընկերության միջև կնքված պայմանագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, Երևան-375114, Զորավար Անդրանիկի 1, ՀՎՀՀ` 01522459) անունով «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները` համաձայն հավելվածի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. նոյեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 15-ի N 1353-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ-I, ԱԼԱՎԵՐԴԻ-ԳԱՐԴԱԲԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՈՒՄ-200366054» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-9865270-ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ AREVA ENERGEITECHNIC GMBH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Հաշիվ-ապրանքագիր

համարը ամսաթիվը ապրանքների համառոտ նկարագրությունը քանակը ընդհանուր

արժեքը

1. N 26055 18.05.2007 թ. ա. B5LC սնուցման աղբյուր 115/230 Վ 2 հատ 5074,0

շվեցարական

ֆրանկ

բ. P1LA հզորության ուժեղացուցիչ 50 Վտ 4 հատ

գ. P4LQA բարձր հաճախականային ինվերտոր` ներառյալ REL.3. լիցենզիան 1 հատ

2. N 22 06.08.2007 թ. լարման տրանսֆորմատոր 3 հատ 2550,0 եվրո

լարման տրանսֆորմատորի համար տեղավորվող զետեղարան 1 հատ

լարման տրանսֆորմատորի համար ներկառուցվող նյութ 1 լրակազմ

չոր նյութ 6 հատ

մոնտաժային նյութ 1 լրակազմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։