Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 17/1-Ն ԵՎ 17/2-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-11-22-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60607394

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 նոյեմբերի 2007 թ.

ք. Երևան N 168-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 17/1-Ն ԵՎ 17/2-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`

ա) վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին և (կամ) 3-րդ կետերի և 72-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ և (կամ) 4-րդ ենթակետերի պահանջները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 17/1-Ն և «Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 17/2-Ն որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 20-ի

թիվ 168-Ն որոշման

_________________________________________________________

(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ___________ 20 թ. N_____

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձնագիր` _____________________, տրված`__________________________

(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)

վերջին տասը տարում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

միաժամանակ այլ պետության քաղաքացիություն չունի:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

____________________ _________________

(ազգանունը) (ստորագրությունը)

Կ.Տ.

Հավելված 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 20-ի

թիվ 168-Ն որոշման

_________________________________________________________

(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ___________ 20 թ. N_____

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձնագիր` _____________________, տրված`__________________________

(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)

վերջին տասը տարում մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

____________________ _________________

(ազգանունը) (ստորագրությունը)

Կ.Տ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։