ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2007 թվականի N 749-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի N 62 հասցեում գտնվող` «Գյումրի» քրեակատարողական հիմնարկին ամրացված` 3242.79 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերը և շինությունը` համաձայն հավելվածի և 1.684 032 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետեության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
(1-ին կետը փոփ. 08.11.07 N 1317-Ա)
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հուլիսի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 28-ի N 749-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Օգտագործման նպատակը Կադաս-
տրային
համարը Չափի
միավոր
(հատ) Մակերեսը
(քառ.
մետր) Կառուցման
տարեթիվը Հաշվեկշռային
արժեքը
(դրամ) Մաշ-
վածքը
(տոկոս) Մնացոր-
դային
արժեքը
1. Ադմինիստրատիվ շենք 08001 1 164.67 1964 թ. 865690 100 0.0
Նկուղ 1 46.8
2. Հատուկ քանակակազմի մասնաշենք 08001 1 971.35 1948 թ. 3020725 100 0.0
3. Ադմինիստրատիվ-տնտես. մասնաշենք 08001 1 284.08 1925 թ. 1250000 100 0.0
4. Տնտեսական երկհարկանի մասնաշենք 08001 1 172.01 ; 163.23 1965 թ. 750260 100 0.0
5. Խոզանոց 08001 1 266.7 1968 թ. 519410 100 0.0
6. Պահեստի շենք 08001 1 281.66 1948 թ. 468700 100 0.0
7. Ավտոտնակ` 5 մեքենայի համար 08001 1 219.49 1986 թ. 519410 100 0.0
8. Բանջարեղենի պահեստաշենք 08001 1 33.12 1936 թ. 223860 100 0.0
9. Կաթսայատուն 08001 1 79.48 1968 թ. 750260 100 0.0
10. Պարիսպներ գծմ 560.2 1925 թ. 1442810 100 0.0
Ընդամենը 3242.79 9811125 0.0
(Հավելվածը լրաց. 08.11.07 N 1317-Ա)