ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը
1. ա) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Մ. Բադեյան
Գ. Ոսկանյան
Մ. Մկրտչյան
Կ. Կարապետյան
Վ. Բաղդասարյան
Մ. Մաթևոսյան
Վ. Հովհաննիսյան
Ռ. Ենգոյան
Հ. Հակոբյան
Հ. Մուրադյան
02.04.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
բ) «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Մ. Բադեյան
Գ. Ոսկանյան
Մ. Մկրտչյան
Կ. Կարապետյան
Վ. Բաղդասարյան
Մ. Մաթևոսյան
Վ. Հովհաննիսյան
Ռ. Ենգոյան
Հ. Հակոբյան
Հ. Մուրադյան
02.04.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Մ. Բադեյան
Գ. Ոսկանյան
Մ. Մկրտչյան
Կ. Կարապետյան
Վ. Բաղդասարյան
Մ. Մաթևոսյան
Վ. Հովհաննիսյան
Ռ. Ենգոյան
Հ. Հակոբյան
Հ. Մուրադյան
02.04.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
2. ա) «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Գ. Մելիքյան
Հ. Աբրահամյան
Գ. Բադալյան
Գ. Ոսկանյան
21.03.2002
16.05.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
բ) «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Գ. Մելիքյան
Հ. Աբրահամյան
Գ. Բադալյան
Գ. Ոսկանյան
16.05.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
գ) «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Գ. Մելիքյան
Հ. Աբրահամյան
Գ. Բադալյան
Գ. Ոսկանյան
16.05.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
3. Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին ա) Կառավարություն
13.05.2002
բ) ԱԺ պատգամավորներ
Վ. Դալլաքյան
Վ. Բոստանջյան
Ս. Ավետիսյան
Մ. Մաթևոսյան
Ա. Վարդանյան
Մ. Մկրտչյան
Ա. Պետրոսյան
Ռ. Հովսեփյան
Կ. Բալայան
Վ. Հովհաննիսյան
12.11.2001 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան
27 մայիսի 2002 թվականի,
քաղ. Երևան
Ն-283-2