Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-11-28-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60607111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 փետրվարի 2007 թ.

ք. Երևան N 39-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմման վավերականությունը, նշում կատարվում արձանագրության ընդունման ամսաթվի և ժամանակի մասին, ինչը վավերացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ: Տվյալների մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առաջատար մասնագետը (Երևան քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում` պայմանագրային հիմունքներով ընդունված աշխատակիցը):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանատու է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների` համակարգիչ ճշգրիտ մուտքագրման համար:

3. Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ կատարվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է այդ տվյալի համար նախատեսված դաշտում:

Մուտքագրված տվյալների տպագրման դեպքում քվեարկության արդյունքների աղյուսակի յուրաքանչյուր տող` ըստ ընտրական տեղամասերի, կունենա հետևյալ տեսքը`

Ընտրա-տարածք

N Ընտրա-

կան տեղա-

մաս N Քվեար-կության մասնակից-ների թիվը ՏԸՀ-ին հատ-կացված քվեա-թերթիկ-ների թիվը Ելունդ-

ների

համար-

ները Մարված քվեա-թերթիկ-

ների թիվը Անվա-

վեր քվեա-

թերթիկ-

ների թիվը Օգտա-

գործված քվեա-

թերթիկ-ների ելունդ-ների թիվը Յուրա-

քանչյուր թեկնածու-

ին, կուսակ-

ցությանը,

կուսակ-

ցություն-ների դաշինքին կողմ քվեարկված քվեա-թերթիկ-ների թիվը

... ... ...

Թեկնա-

ծուին, կուսակցու-

թյանը կամ

կուսակ-

ցությունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկ-

ների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) Վավեր քվեա-թերթիկ-ների թիվը Քվեա-տուփում առկա սահմանված նմուշի քվեար-կության ծրարների թիվը Անճշտու-

թյունների չափը

Քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության (հանրաքվեի) անվանումը, համապատասխան ընտրական հանձնաժողովի անվանումը: Նշում է կատարվում նաև ընտրական տեղամասերի քանակի և աղյուսակավորման ամսաթվի ու ժամանակի մասին:

(3-րդ կետը փոփ. 24.11.07 N 172-Ն)

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, ապահովում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն ու տպագրումը` ըստ ընտրական տեղամասերի: Տեղամասերում քվեարկության արդյունքների աղյուսակավորման տպագրված օրինակը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում:

5. Հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

6. Համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները Հանրապետության մարզերում գտնվող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային տարբերակով` հատուկ ցանցի միջոցով: Երևան քաղաքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով է տեղափոխվում տեղամասային ընտրական հանձնաժողովում կազմված քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության օրինակը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի միջոցով:

Երևան քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովում` հանձնաժողովի աշխատակազմի միջոցով, մուտքագրվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ:

7. Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է ընտրատարածքում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։