Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1413-Ա
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել նրա հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները և հաշվեկշռային արժեքով` սեփականության իրավունքով հանձնել մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
2007 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1413-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
NN
ը/կ Կազմակերպության անվանումը Տրանսպորտային միջոցի մակնիշը Թողարկման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ) Հատկացվող տրանսպորտային միջոցների թիվը (հատ)
1. «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ ավտոմեքենա
ԳԱԶ 31105-120 2005 թ. 3 640 000 1
2. «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ ավտոմեքենա
ԳԱԶ 3102-121 2005 թ. 5 160 000 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ