Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

6 դեկտեմբերի 2007 թվականի N 1420-Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Շիրակի 2.ա և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Նորքի այգիններ N 227 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 1136-Ա որոշման հավելվածի 3-րդ տողի 2-րդ սյունակում «505 սենյակ» բառերը փոխարինել «509 սենյակ» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. դեկտեմբերի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1420-Ա որոշման

Ց Ա Ն Կ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Անունը,

ազգանունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հաշվառման

կանգնելու

տարեթիվը Հատ-

կացման

տարեթիվը ՀՀ քաղաքա-

ցիություն ստանալու

տարեթիվը Վերադաս կառավարման

մարմնի համաձայնությունը

Տեր-Ստեփանովա Իլոնա քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, NN 406, 407 սենյակներ 1990 թ. 1995 թ. 17.07.2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

09.10.2007 թ., N 12-789

Սիմոնյան Մարգարիտա քաղ. Երևան, Նորքի այգիներ, N 227, հանրակացարան, N 6 սենյակ 1999 թ. 1990 թ. 24.01.2004 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

24.08.2007 թ. գրություն

Գրիգորյան Սուսաննա քաղ. Երևան, Նորքի այգիներ, N 227, հանրակացարան, N 10 սենյակ 1994 թ. 1995 թ. 2002 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

29.08.2007 թ. գրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։