Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60507433

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

22 նոյեմբերի 2007 թ.

ք. Երևան N 1118-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ` հավելված) 11-րդ կետում «ծառայողների ցանկը» բառերից հետո լրացնել «՝ հաստատված աշխատակազմի ղեկավարի կողմից» բառերը.

2) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընթացիկ տարում ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկում տեղի ունեցող փոփոխությունների (արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու, համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության (անվանափոխության), պաշտոնից ազատման և այլ դեպքերում) մասին տեղեկատվությունը համապատասխան մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Խորհուրդ:».

3) հավելվածի 15-րդ կետի առաջին պարբերությունն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Փաստաթղթային ատեստավորման դեպքում Խորհուրդ կամ համապատասխան մարմնի աշխատակազմ է ներկայացվում նաև քաղաքացիական ծառայողին առավելագույն դասային աստիճան շնորհելու մասին իրավական ակտի պատճենը:».

4) հավելվածի 16-րդ կետում «որոշման պատճենները» բառերից հետո լրացնել «, իսկ փաստաթղթային ատեստավորման դեպքում՝ նաև քաղաքացիական ծառայողին առավելագույն դասային աստիճան շնորհելու մասին իրավական ակտի պատճենը» բառերը:

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ Մ. Բադալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։