Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

19 նոյեմբերի 2007 թվականի N 152-Ա/1

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը՝ «Նորքի տուն-ինտերնատ», «Թիվ 1 տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ» և «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներին ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի N 143-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-12-րդ կետերի պահանջներին, և նշված ՊՈԱԿ-ներն իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպում.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա տրամադրել «Նորքի տուն-ինտերնատ», «Թիվ 1 տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ» և «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներին։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունր դնել նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանի վրա։

Նախարար` Ա. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։