Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1468-Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ու «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու մասին» N 2414-Ա որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2000.3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 45 միավոր գույքը` համաձայն հավելվածի, և այն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. դեկտեմբերի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1468-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Գույքի անվանումը Քանակը (հատ) Հաշվեկշռաին արժեքը

(հազ. դրամ)

Սեղան (2000 թ.) OLIMPIK 3 40.3

Տնօրենի սեղան (2000 թ.) 1 316.8

Սեղան (2000 թ.) 3 190.8

Սեղան (2001 թ.) 1 84.0

Դիմադիր սեղան` M (2000 թ.) 1 66.7

Սեղան` հեռախոսի համար` L (2000 թ.) 3 93.3

Դիմադիր սեղան (2000 թ.) 2 83.4

Աթոռ` սև, փափուկ, երկաթյա ոտքերով 11 110.9

Սեղան` հեռախոսի համար` L (2000 թ.) 1 39.0

Աթոռ` փափուկ, երկաթյա ոտքերով 10 126.0

Գրապահարան (2000 թ.) 3 180.2

Հեռուստացույցի տակդիր 1 111.0

Զգեստապահարան 1 77.8

Գրապահարան (2000 թ.) 2 200.2

Պահարան (2000 թ.) 1 89.4

Սեղան` դիմադիր (2000 թ., սև, կիսակլոր) 1 61.5

Շերտավարագույր 72 քառ.մ 129.0

Ընդամենը 2000.3

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։