Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «տարեկան» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերով, իսկ «առաջին» բառից առաջ լրացնել «մինչև 35 տարեկան» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:»: