Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունված կամ 6 ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող զինծառայողներն ազատվում են նախկինում զբաղեցրած պաշտոնից և համապատասխանաբար նշանակվում կուրսանտի, ունկնդրի կամ նշված ուսումնական հաստատության սովորողի համար նախատեսված այլ զինվորական պաշտոնի:»: