Հոդված 3
Հոդված 3.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 327.5 -րդ հոդվածով.
«Հոդված 327.5. Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը
1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»: