ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1473-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԵՎ ՉԿԱԼՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2007 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք` Լոռու մարզի Արծնիի և Չկալովի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 705.920 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 38.288 դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Լոռու մարզի Արծնիի և Չկալովի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1473-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԵՎ ՉԿԱԼՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
_________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 180,000
այդ թվում`
1) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
աշխատավարձ 40,000
2) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի
աշխատավարձ 20,000
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձ 20,000
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձ
(5 x 20000 դրամ) 100,000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 59,000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5,000
4. Կապի ծառայության վճարներ 1,000
5. Գրասենյակային ծախսեր 3,000
_________________________________________________________________
ընդամենը 248,000
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(2 x 248000) 496,000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(373 ընտրող + 373 x 0.03) x 5 դրամ 1,920
_________________________________________________________________
Ընդամենը 497,920
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1473-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
N 31 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԻ ԵՎ N 32 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
_________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 80,000
այդ թվում`
1) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի
աշխատավարձ
40,000
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի
տեղակալի աշխատավարձ
20,000
3) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի
քարտուղարի աշխատավարձ
20,000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 24,000
_________________________________________________________________
ընդամենը 104,000
2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (2 x 104000)
208,000
_________________________________________________________________
Ընդամենը 208,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1473-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԵՎ ՉԿԱԼՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
_________________________________________________________________
1. Գրասենյակային ծախսեր, ընտրողների
ցուցակների կազմում և վարում 1,455
(373 ընտրող x 3,9 դրամ)
2. Փոստային ծառայության ծախսեր, ընտրողների
ծանուցագրերի տպագրություն և առաքում 36,834
(373 ընտրող x 98,75 դրամ)
_________________________________________________________________
Ընդամենը 38,288
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան