Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ N 146-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

10 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 146-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՏՐԱՆՍ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ ԲԱՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածով ու ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 22-ի N 844 որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին և 2 կետերը, ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 22-ի N 844 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 19-րդ կետերը.

Հրամայում եմ՝

1. 2007թ. դեկտեմբերի 13-ից կասեցնել «Տրանս-Սերվիս» ՍՊԸ բաց մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիան՝ մինչև 2007 թ. նոյեմբերի 23-ի ակտով արձանագրված խախտման վերացումը:

2. Մաքսատների պետերին՝ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով հայտարարագրված և «Տրանս-Սերվիս» ՍՊԸ մաքսային պահեստ ի պահ հանձնված ապրանքները մինչև այլ մաքսային ռեժիմներով վերահայտարարագրումը թույլատրել պահպանել «Տրանս-Սերվիս» ՍՊԸ պահեստում:

Նախագահ՝ Ա. Ավետիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։