ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1493-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Գործազրկության նպաստի գծով առաջացած լրացուցիչ պահանջը բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 52,160.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1104-Ն որոշման 2-րդ կետում «336208.0» և «307817.6» թվերը համապատասխանաբար փոխարինել «284838.4» և «256448.0» թվերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1493-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
խումբը ենթախումբը տարի
1 2 3 4
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ այդ թվում` 0.0
06 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (239,649.86)
03 ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
այդ թվում` (221,072.71)
01. Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն (221,072.71)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում` (221,072.71)
Նպաստներ (221,072.71)
04 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
այդ թվում` (7,100.1)
03. «Զբաղվածության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներ (7,100.1)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում` (7,100.1)
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ (7,100.1)
05. «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին (10,762.25)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում` (10,762.25)
Գույք և սարքավորումներ (988.2)
Փափուկ գույք և հանդերձանք (440.8)
Այլ ծախսեր (355.8)
Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր (4,502.65)
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր (4,474.8)
29. «Սոցիալական աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում ընտանեկան նպաստի տվյալների տեղեկատվական համակարգի շահագործման և սպասարկման նպատակով պետական աջակցություն «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ին (714.8)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում` (714.8)
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ (714.8)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 239,649.86
06 ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ
այդ թվում` 239,649.86
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 239,649.86
ՀՀ կառավարություն 239,649.86
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան