ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1499-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 3654.3 հազ. դրամ, այդ թվում`
1) Ջրաշեն գյուղի բնակիչ Սիրանույշ Զարգարյանի, Հարթագյուղ գյուղի բնակիչ Գևորգ Մանուկյանի և Շիրակամուտ գյուղի բնակիչ Քնարիկ Զաքարյանի անավարտ տների շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար` համապատասխանաբար 990.0 հազ., 804.5 հազ. և 996.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
2) Լոռու մարզի գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար 2008 թվականին իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար` 863.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1499-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթախումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (346.5)
այդ թվում`
03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն
այդ թվում` (346.5)
28. 12-ամյա կրթության անցման կապակցությամբ 6 տարեկան երեխաների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (346.5)
ՀՀ Լոռու մարզպետարան (346.5)
այդ թվում`
այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր (346.5)
06 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ (3,123.7)
այդ թվում`
05 Այլ սոցիալական ծրագրեր
այդ թվում` (3,123.7)
12. Գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն (3,123.7)
ՀՀ Լոռու մարզպետարան (3,123.7)
այդ թվում`
Կապիտալ շինարարության ծախսեր (3,123.7)
08 Բնակարանային-կոմունալ տնտեսություն (184.1)
այդ թվում`
02 Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն (184.1)
այդ թվում`
02. Բնակարանային շինարարություն (184.1)
ՀՀ Լոռու մարզպետարան (184.1)
Կապիտալ շինարարության ծախսեր (184.1)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 3,654,3
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 3,654,3
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,654,3
ՀՀ կառավարություն 3,654,3
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1499-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում՝ ըստ ծախսատեսակների
կապիտալ շինարա-րություն կապիտալ նորոգում նախագծահետազոտական, երկրաբանահետախուզական և գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ այլ կապիտալ ծախսեր
խումբը ենթախումբը
1 2 3 4 5 6 7 8
ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում`
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ (3,654,3) (3,307,7) (346,5)
այդ թվում`
04 03 28. 12-ամյա կրթության անցման կապակցությամբ 6 տարեկան երեխաների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (346.5) (346.5)
06 05 12. Գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակա-րանային շինարարություն (3,123.7) (3.123.7)
08 02 02. Բնակարանային շինարարություն (184.1) (184.1)
այդ թվում`
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 8-բնակարանանոց բնակելի շենքի շինարարական աշխատանքներ (184.1) (184.1)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1499-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթախումբը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (3654.3)
այդ թվում`
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ (3654.3)
այդ թվում`
04 03 28. 12-ամյա կրթության անցման կապակցությամբ 6 տարեկան երեխաների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (346.5)
06 05 12. Գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն (3123.7)
08 02 02. Բնակարանային շինարարություն (184.1)
այդ թվում`
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում
8-բնակարանանոց բնակելի շենքի շինարարական աշխատանքներ (184.1)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան