Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2008-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների՝ ըստ օրենքով սահմանված գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները՝

- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 8,746,846.8 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 2,000.0 հազար դրամ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 8,845,252.0 հազար դրամ.

3) համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2005 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2007 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 2,140,000.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեն, եկամուտների և ծախսերի գծով՝ 106,694, 465.1 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի՝

ա) վարչական ծախսերի նախահաշիվը՝ 3,557,932.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն,

բ) կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 3,096,269.7 հազար դրամ.

8) սոցիալ-մշակութային ոլորտի առանձին պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը ծրագրային դասակարգմամբ` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։