ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
24 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 07-351-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 24.12.2007թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ «Շահ-Աուդիտ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0457 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Ֆեբուս Սերվիս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0260 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝
Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (24.12.2007թ. հր. 07-351-Լ)
Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը
Գործունեության տեսակը
Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին
Այլ տեղեկություններ
1. «Շահ-Աուդիտ» ՍՊԸ Ք. Երևան, Պուշկինի 60, բն.75 ԱԳԱ0457 17.11.03թ. 02542317 457 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
2. «Ֆեբուս Սերվիս» ՍՊԸ Ք. Երևան , Դավթաշեն 1-ին թ. 32շ, բն.47 ԱԳԱ0260 13.12.02թ. 01227741 260 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն