Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 2003 թվականի N 628-Ն

«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող գործունեություն, և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 875 որոշմամբ ստեղծված «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման պահից ճանաչել որպես պետական հանձնարարություն կատարող կազմակերպություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հունիսի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։