ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1562-Ն
ՉԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 473-Ն որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության նվիրատվության 4-րդ ծրագրի շրջանակներում 2006 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված և կազմակերպված աճուրդների ժամանակ չվաճառված 10 միավոր փոքրածավալ «LZ-1,28» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնները` համաձայն հավելվածի, ուսուցման նպատակով` անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության ուսումնական կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1562-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ
NN ը/կ Կազմակերպությունների անվանումները Թիվը (հատ)
1. «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 1
2. «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 1
3. «Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 1
4. «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 1
5. «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության Սպիտակի մասնաճյուղ 1
6. «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 1
7. «Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 1
8. «Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 1
9. «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 1
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 1
Ընդամենը 10
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան