ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1566-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1196-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 0.587 հեկտար վարելահողը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի գյուղական համայնքի ղեկավարին` ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1566-Ն որոշման
ժ ա մ ա ն ա կ ա վ ո ր ս խ ե մ ա
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի գյուղական համայնքի հողերի օգտագործման
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան