Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11607482

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

24 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 546-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգի 25-րդ կետի համաձայն.

Հաստատել`

1. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Ա. Մանուկյան

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007թ. դեկտեմբերի 24-ի

N 546-Ն հրամանի

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների

Հ/Հ տեխնիկա-

կան

զննության

կայանի

անվանումը Տիրապետողի Տրանսպորտային միջոցի Ծանոթու-

թյուն

անվա-

նումը հաս-

ցեն մակ-

նիշը մոդիֆի-

կացիան հաշ-

վառ-

ման

համա-

րանիշը թողարկ-

ման

տարե-

թիվը նույ-

նաց-

ման

հա-

մարը ամ-

րաշրջա-

նակի

համարը թափքի

համարը շար-

ժիչի

համա-

րը գույնը կառուց-

վածքային

հարմարա-

դասման

փոփոխու-

թյունները տեխ-

նիկա-

կան

զննու-

թյան

կտրոնի

համարը տեխնի-

կական

զննու-

թյան

ամիսը,

ամսա-

թիվը հաջորդ

տեխ-

նիկա-

կան

զննու-

թյան

անց-

կաց-

ման

ժամ-

կետը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար`

Վ. Մարության

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007թ. դեկտեմբերի 24-ի

N 546-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի վարման կարգը:

2. Գրանցամատյանի վարումն իրականացվում է տեխնիկական զննության կայանների կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված տվյալների հիման վրա:

3. Տեխնիկական զննության կայանները յուրաքանչյուր եռամսյակ մինչև հաջորդ ամսվա 15-ը լիցենզավորող մարմին ներկայացնում են տեղեկատվություն տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների վերաբերյալ` համաձայն Ձև 1-ի, կցելով նաև էլեկտրոնային տարբերակը:

4. Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում և կնքվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կողմից:

5. Գրանցամատյանում տվյալները գրանցվում են ըստ նրանց ժամանակագրական հերթականության:

6. Գրանցամատյանի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

7. Գրանցամատյանում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է մատյանում գրանցումներ կատարող աշխատակցի կողմից` գրանցամատյանի սխալ կամ ոչ ճիշտ գրառումները վերցնելով փակագծերի մեջ, հաջորդ տողում ավելացնելով ճիշտ գրառումները և կատարված ճիշտ գրառման կողքին դրվում է համապատասխան աշխատակցի ստորագրությունը:

8. Գրանցամատյանի տվյալները ծառայողական օգտագործման համար են և հրապարակման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

9. Գրանցամատյանները պահվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունում` մինչև այդ գրանցամատյանում վերջին գրանցման oրվանից սկսած երեք տարին լրանալը:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար`

Վ. Մարության

Ձև 1

_____________________________________ տեխնիկական զննության կայանում

(տեխնիկական զննության կայանի անվանումը)

200____ թվականի ___________ եռամսյակում տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցները

Հ/հ Տիրապետողի Տրանսպորտային միջոցի Ծանոթու-

թյուն

անվա-

նումը հաս-

ցեն մակ-

նիշը մոդիֆի-

կացիան հաշվառ-

ման

համա-

րանիշը թողարկ-

ման

տարե-

թիվը նույնաց-

ման

համարը ամրա-

շրջա-

նակի

համարը թափքի

համարը շար-

ժիչի

հա-

մարը գույնը կառուց-

վածքային

հարմարա-

դասման

փոփոխու-

թյունները տեխնի-

կական

զննության

կտրոնի

համարը տեխնի-

կական

զննության

ամիսը,

ամսաթիվը հաջորդ

տեխնի-

կական

զննության

անցկացման

ժամկետը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Տեխնիկական զննության

կայանի ղեկավար` ________________

(ստորագրություն) ________________________

(անուն, ազգանուն, հայրանուն) Կ.Տ.

___ ___________ 200_ թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։