Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11807476

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐ

20 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 893-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

14 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 1229-Ա/Ք

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը.

Հրամայում ենք`

1. Հաստատել 2008 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի՝ Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.

Սգ՝ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 78890 դրամ,

Պգ՝ հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը՝ 13500.0 հազ. դրամ:

2. Հաշվարկը կատարելիս՝ կիրառել լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.2 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.02 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար՝ 1.08 գործակցով:

3. Որպես հաստատության սովորողների թիվ՝ Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար ՀՀ կրթության և գիտության

նախարար

Վ. Խաչատրյան Լ. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։