Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-01-26-ից մինչև 2009-02-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-02-21Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 998-Ն

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 27.12.07 N 1557-Ն)

1. Հաստատել հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը`

ա) օրենքով սահմանված դեպքերում հսկիչ գնումների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հսկողական գործառույթների իրականացման նպատակով կատարվելիք ծախսերն իրականացնել կանխիկ ձևով.

բ) իրեն սպասարկող գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների մուտքի և ծախսի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

հուլիսի 7-ի N 998-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգմանն ուղղված հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կուտակման և ծախսման գործընթացն այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է։

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ծառայության կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով իրականացվող հսկիչ գնումների վրա:

II. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

3. Կանխիկ գնում կատարելու և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման աղբյուր է համարվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորված ծառայության հատուկ ֆոնդը: Յուրաքանչյուր տարվա հատուկ ֆոնդի ծախսման նախահաշիվը հաստատում է ծառայության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

4. Ծառայության պետի, կամ հարկային տեսչության պետի կողմից (այսուհետ` հարկային մարմնի ղեկավար) յուրաքանչյուր հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի և այդ հանձնարարագրին համապատասխան ապրանքների քանակի ու դրանց գնման և (կամ) հսկողական գործառույթների ֆինանսավորման համար պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա ծառայության պետին է ներկայացվում միջնորդագիր` հսկիչ գնում կատարելու և հսկողական գործառույթների ֆինանսավորման նպատակով անհրաժեշտ դրամական միջոցներ հատկացնելու համար:

(4-րդ կետը փոփ. 27.12.07 N 1557-Ն)

5. Հսկիչ գնման և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են ծառայության պետի գրավոր թույլտվությամբ` ծառայության ֆինանսահաշվային ստորաբաժանման կողմից:

6. Հսկիչ գնման և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար հարկային մարմնի ղեկավարի կողմից ծառայության ֆինանսահաշվային ստորաբաժանում են ներկայացվում միջնորդագիրը` ծառայության պետի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, հսկիչ գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը:

III. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

7. Հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշմամբ հաստատված կարգով:

(հավելվածը փոփ. 27.12.07 N 1557-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։