Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2002 թվականի N 2033-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության և «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

(1-ին կետը փոփ. 15.05.03 N 811-Ն)

2. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

(2-րդ կետը խմբ. 15.05.03 N 811-Ն)

3. Մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը սահմանել դրա գնահատված արժեքի 25 տոկոսի չափով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) գույքի վաճառքի գումարը վճարել արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի մասին.

գ) սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում համապատասխան վճարումը կատարելուց հետո գնորդի հետ մեկամսյա ժամկետում կնքել մասնավորեցման պայմանագիր:

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 18

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 17-ի N 2033-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ «ՄԱՍԻՍԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ՝ ԸՍՏ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ

(հազ. դրամ)

NN

ը/կ Գույքի անվանումը, հասցեն Գնահատված

արժեքը Մեկնարկային գինը

(գնահատված արժեքի

25 տոկոսը)

1 2 3 4

1. N 2 ԱԼԿ, քաղ. Երևան, Արշակունյաց 174 20194 5049

2. N 5 ԱԼԿ, քաղ. Երևան, Արցախի փող. 11458 2865

3. N 4 ԱԼԿ, քաղ. Երևան, Սևանի 17 6317 1579

4. N 12 ԱԼԿ, քաղ. Երևան, Աշտարակի խճ. 40418 10105

5. N 14 ԱԼԿ, քաղ. Երևան, Նորքի 7-րդ զանգվ. 29093 7273

6. N 15 ԱԼԿ, քաղ. Երևան, Նուբարաշենի խճ. 27377 6844

7. N 16 ԱԼԿ, քաղ. Երևան, Ջրվեժ, Թևոսյան 16 15599 3900

8. N 17 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Մարգարայի խճ. 2495 624

9. N 18 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Ծաղկունքի խճ. 14810 3703

10. N 19 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Երևանի խճ. 2033 508

11. N 21 ԱԼԿ, քաղ. Բյուրական, Աշտարակի խճ. 19668 4917

12. N 22 ԱԼԿ, Երևան-Եղվարդ խճ. 31105 7776

13. N 23 ԱԼԿ, Աշտարակ-Եղվարդ խճ. 40436 10109

14. N 24 ԱԼԿ, Աբովյան-Արամուս խճ. 19992 4998

15. N 25 ԱԼԿ, Մասիս-Խարբերդ խճ. 7425 1856

16. N 1 ԿԱԼԿ, քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 1993 498

17. N 2 ԿԱԼԿ, քաղ. Երևան, Սեբաստիայի խճ. 1800 450

18. N 4 ԿԱԼԿ, քաղ. Երևան, Զեյթուն թաղ. 483 121

19. N 5 ԿԱԼԿ, քաղ. Երևան, Ավան-Առինջ թաղ. 927 232

20. N 6 ԿԱԼԿ, քաղ. Երևան, Ավան-Առինջ թաղ. 1375 344

21. N 7 ԿԱԼԿ, քաղ. Երևան 2944 736

22. N 8 ԿԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Աշտարակի խճ. 2256 564

23. N 9 ԿԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Երևանյան խճ. 1375 344

24. N 20 ԿԱԼԿ, Աբովյան-Ողջաբերդ խճ. 2018 505

25. N 10 ԿԱԼԿ, քաղ. Բյուրեղավան 4258 1065

26. N 11 ԿԱԼԿ, քաղ. Աբովյան, Բյուրեղավանի խճ. 503 126

27. N 12 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, գ. Գառնի 1948 487

28. N 13 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ 721 180

29. N 14 ԿԱԼԿ, քաղ. Ապարան 1894 474

30. N 15 ԿԱԼԿ, քաղ. Եղվարդ 2839 710

31. N 16 ԿԱԼԿ, Արագածոտնի մարզ, գ. Ուջան 675 169

32. N 17 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ 4004 1001

33. N 18 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ 2124 531

34. N 19 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ 1095 274

35. N 24 ԿԱԼԿ, Մասիս-Խարբերդ-Արտաշատ խճ. 382 96

36. N 25 ԿԱԼԿ, Մասիս-Խարբերդ խաչմերուկ 1252 313

37. N 2 յուղման կետ, քաղ. Երևան, Արշակունյաց 174 686 172

38. N 5 յուղման կետ, քաղ. Երևան, Արցախի փող. 753 188

39. N 12 յուղման կետ, քաղ. Երևան, Աշտարակի խճ. 5459 1365

40. N 14 յուղման կետ, քաղ. Երևան, Նորքի 7-րդ զանգվ. 911 228

41. N 15 յուղման կետ, քաղ. Երևան, Նուբարաշենի խճ. 1056 264

42. N 16 յուղման կետ, քաղ. Երևան, Ջրվեժ, Թևոսյան 16 5152 1288

43. N 22 յուղման կետ, Երևան-Եղվարդ խճ. 755 189

44. N 24 յուղման կետ, Աբովյան-Արամուս խճ. 7234 1809

45. N 25 յուղման կետ, Մասիս-Խարբերդ խճ. 6435 1609

46. Մասիսի ն/բ խանութ, Մասիս-Խարբերդ խճ. 9426 2357

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 17-ի N 2033-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ «ԳԱԳԱՐԻՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ՝ ԸՍՏ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ

(հազ. դրամ)

NN ը/կ Գույքի անվանումը, հասցեն Գնահատված արժեքը Մեկնարկային գինը

(գնահատված արժեքի 25 տոկոսը)

1. N 1 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ 3562 891

2. N 2 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս-Մարտունի մայրուղի 1265 316

3. N 4 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Գավառ-Սևան մայրուղի 581 145

4. N 8 ԱԼԿ, Կոտայքի մարզ, գ. Քաղսի 532 133

5. N 9 ԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան 10045 2511

6. N 10 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ 6397 1599

7. N 1 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Սևան-Դիլիջան մայրուղի 817 204

8. N 2 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Գործարանային 3 457 114

9. N 3 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ 910 228

10. N 4 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Շահումյան 6 632 158

11. N 6 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Կիրովի 3 492 123

12. N 8 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան 862 216

13. N 9 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս-Մարտունի մայրուղի 330 83

14. N 10 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, գ. Ջրառատ 930 233

15. N 11 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ 667 167

16. N 13 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Վարդենիսի 2-րդ ավտոճանապարհ 442 111

17. N 15 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Երևան-Սևան մայրուղի 2135 534

18. N 20 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան 366 92

19. N 21 ԿԱԼԿ, Սևան-Երևան մայրուղի 3621 905

20. N 14 ԲԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան 300 75

21. N 18 ԲԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան 512 128

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։