ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2007 թ. N 416-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 615 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԻԳԱԼՎԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դիմումը՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան պողոտայի 21/23 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 615) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԻԳԱԼՎԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 615 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻԳԱԼՎԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն՝ Մ. Բաղրամյան պողոտա, 21/23) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`
Տ. Սարգսյան
2007 թ. դեկտեմբերի
Երևան