«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10508014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 470 -Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5)-րդ կետով, ինչպես նաև «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 754-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջով.
Հրամայում եմ`
1. Հաստատել որսորդական վկայականի միասնական ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Նախարար`
Ա. Հարությունյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
2007 թ. դեկտեմբերի 20-ի
N 470-Ն հրամանով
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
3 x 4 սմ Գունավոր
լուսանկար
ՎԿԱՅԱԿԱՆ № 00000
ԱՆՈՒՆ
ԱԶԳԱՆՈՒՆ
Մշտական բնակության վայրը
Գործակալության
պետ Ա. Ազգանուն /ստորոգրություն/
Ուժի մեջ է
մինչև Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Կ. Տ. Ա. Ազգանուն /ստորագրություն/
Որսորդական վկայականի չափսերը` 70 x 100 մմ, գույնը` կանաչ