Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված` Քրեական գործերով փոխադարձ օգնության եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարությամբ):

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Բաղդասարյան

3 մարտի 2004 թվականի,

քաղ. Երևան

Ն-079-3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ հայտարարությունները.

ա) ընդունելով լրացուցիչ արձանագրության I գլուխը` չի կատարելու գույքի բռնագրավման վերաբերյալ հանձնարարությունները.

բ) չի ընդունում II գլուխը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։