Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 856-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-02-11-ից մինչև 2023-06-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-06-22Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հունվարի 2008թ.

Պետական գրանցման թիվ 11808008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

24 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 898-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 856-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`

Հրամայում եմ`

1. Հաստատել.

1) «Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի,

2) «հավելված N 1-ով սահմանված պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումներ են ներկայացվում ծախսերը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.

1) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով վճարումներ իրականացնելիս` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը,

2) սույն կետի 1)-ին ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագրի (իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի) հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:

3. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից, համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն հրամանը, համապատասխանաբար, ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, դրանց ձևերը և լրացման պահանջները հաստատելու մասին» N 856-Ն հրամանը:

Նախարար՝

Վ. Խաչատրյան

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 898-Ն հրամանի

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N __

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

__ ______________ 200__ թ.

1. Հիմնարկի անվանումը ________________________________________________

2. Գտնվելու վայրը ____________________________________________________

3. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը

________________________________________________________________

4. Հիմնարկը սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանման անվանումը

________________________________________________________________

5. Հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումում հաշվառման համարը___________________________

6. Ծախսերի ֆինասնսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, արտաբյուջե` 3)_______________________________________________________________

7. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը՝ ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման_________________________________

8. Պայմանագրի՝ կնքման ամսաթիվը __ __________ 200_թ., համարը _______________

Սույնով հավաստվում է, որ սույն հավաստագրի ներկայացման պահին հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից բյուջետային ծախսերի դասակարգման՝ ստորև ներկայացված հոդվածներով (քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում՝ սույն հավաստագրի 8-րդ կետում նշված պայմանագրի շրջանակներում) օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնված, հիմնարկի հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված և դրանից կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունների մեծությունը համապատասխանում է ստորև ներկայացված աղյուսակի 5-րդ սյունակում նշված գումարի մեծությանը:

N Բաժին/խումբ/

դաս/ ծրագիր Հոդված Ձեռքբերվող աշխատանքների, մատակարարված ապրանքների և մատուց. ծառայութ. համառոտ նկարագիրը Գումարը

(ըստ

վճարման հանձնարարականի) Վճարման ժամկետը

(ըստ ժամանակացույցի) Կանխավճարի մարում

1 2 3 4 5 6 7

Ընդամենը`

Հիմնարկի ղեկավար

(գլխավոր ֆինանսիստ)

(ստորագրությունը) ___________________

կնիքի տեղը

Հիմնարկի գլխավոր հաշվապահ

(ստորագրությունը) ___________________

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 898-Ն հրամանի

ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

«Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևը» լրացվում և ներկայացվում է հետևյալ կերպ.

1. եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանում է ներկայացվում բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «ա)» ենթակետին համապատասխան՝ քաղաքացիաիրավական պայմանագրերերի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա յուրաքանչյուր առանձին վերցրած պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ներկայացվում է առանձին հավաստագիր և վերջինիս տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը.

2. եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանում է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «բ)» ենթակետին համապատասխան՝ ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա հավաստագրի 8-րդ կետը չի լրացվում: Ընդ որում, միևնույն ծրագրի շրջանակներում մի քանի հոդվածի գծով վճարումներ իրականացնելու դեպքում կարող է ներկայացվել մեկ հավաստագիր.

3. բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը և գլխավոր հաշվապահը` համապատասխանաբար առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունքով.

4. աղյուսակի 2-րդ սյունակի գործառական դասակարգման կոդերը լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգում» հավելվածին համապատասխան.

5. աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է բյուջետային ծախսերի դասակարգման հոդվածը (տարրը)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան` մինչև սինթետիկ հաշիվը.

6. աղյուսակի 5-րդ սյունակը լրացվում է վճարման, իսկ 7-րդ սյունակը` կանխավճարի մարման դեպքում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։