ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2008 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտադպրոցական դաստիարակության հաստատություններում աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել իրենց ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններում աշխատողների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվարկվող միջին ամսական աշխատավարձերի 20 տոկոսի չափով բարձրացումը` սկսած 2008 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. հունվարի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 32-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բա-
ժինը Խում-
բը Դա-
սը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
առաջին
եռամսյակ առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7 8
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 46360.7 107351.7 165302.6 231803.5
այդ թվում`
05 Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն 46360.7 107351.7 165302.6 231803.5
այդ թվում`
01 Արտադպրոցական դաստիարակություն 46360.7 107351.7 165302.6 231803.5
այդ թվում`
01. Արտադպրոցական դաստիարակություն 30401.0 71442.4 109443.6 152005.0
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն 11420.9 26839.1 41115.2 57104.4
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 11420.9 26839.1 41115.2 57104.4
- ՀՀ մշակույթի նախարարություն 944.2 2218.9 3399.1 4721.0
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 944.2 2218.9 3399.1 4721.0
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 14330.6 33676.8 51590.0 71652.8
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 14330.6 33676.8 51590.0 71652.8
- Երևանի քաղաքապետարան 945.7 2222.3 3404.4 4728.4
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 945.7 2222.3 3404.4 4728.4
- ՀՀ Արագածոտնի մարզպետարան 225.8 530.5 812.7 1128.8
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 225.8 530.5 812.7 1128.8
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 138.0 324.3 496.8 690.0
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 138.0 324.3 496.8 690.0
- ՀՀ Կոտայքի մարզպետարան 597.5 1404.1 2150.9 2987.4
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 597.5 1404.1 2150.9 2987.4
- ՀՀ Շիրակի մարզպետարան 660.1 1551.1 2376.2 3300.3
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 660.1 1551.1 2376.2 3300.3
- ՀՀ Սյունիքի մարզպետարան 583.7 1371.8 2101.5 2918.7
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 583.7 1371.8 2101.5 2918.7
- ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 554.6 1303.4 1996.7 2773.2
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 554.6 1303.4 1996.7 2773.2
02. Պետական աջակցություն «Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ-ին 202.5 455.6 708.7 1012.4
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 202.5 455.6 708.7 1012.4
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին 202.5 455.6 708.7 1012.4
03. Պետական աջակցություն մարզական հասարակական կազմակերպություններին 9579.9 21554.8 33529.7 47899.5
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 9579.9 21554.8 33529.7 47899.5
այդ թվում`
Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին 9579.9 21554.8 33529.7 47899.5
04. Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում 4698.0 10570.4 16442.9 23489.8
- ՀՀ մշակույթի նախարարություն 4698.0 10570.4 16442.9 23489.8
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 4698.0 10570.4 16442.9 23489.8
05. Պետական աջակցություն «Երևանի Պ.Ի.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին` ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների մեթոդական աշխատանքների իրականացման համար 1062.6 2390.9 3719.1 5313.0
- ՀՀ մշակույթի նախարարություն 1062.6 2390.9 3719.1 5313.0
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին 1062.6 2390.9 3719.1 5313.0
07. Պետական աջակցություն «Երևանի առագաստային ակումբ» հասարակական կազմակերպությանը 416.8 937.7 1458.7 2083.8
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 416.8 937.7 1458.7 2083.8
այդ թվում`
Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին 416.8 937.7 1458.7 2083.8
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (46360.7) (107351.7) (165302.6) (231803.5)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (46360.7) (107351.7) (165302.6) (231803.5)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (46360.7) (107351.7) (165302.6) (231803.5)
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (46360.7) (107351.7) (165302.6) (231803.5)
ՀՀ կառավարություն (46360.7) (107351.7) (165302.6) (231803.5)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան