Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 4-ՐԴ ՈՒ 5-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 հունվարի 2008 թ.

ք. Երևան N 12-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 4-ՐԴ ՈՒ 5-ՐԴ ԳԼՈՒԽՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի և 4-րդ ու 5-րդ գլուխներով սահմանված դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի և 4-րդ ու 5-րդ գլուխներով սահմանված դրույթների միջև հակասություն առկա չէ:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը պետք է ընկալել դրանում պարունակող բառերի տառացի նշանակությամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջները և չփոխելով դրա իմաստը:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։