Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11607122

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

26 փետրվարի 2007 թ.

ք. Երևան N 43-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով.

Հաստատել`

1. Տրանսպորտային տեսչության վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրության ձևը, համաձայն N 1 հավելվածի:

2. Տրանսպորտային տեսչության վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրությունների հաշվառման մատյանի վարման կարգը, համաձայն N 2 հավելվածի:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Ա. Մանուկյան

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007 թ. փետրվարի 26-ի

թիվ 43-Ն հրամանի

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՏՏ N 000000

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ

____ ___________ 200 թ. __________________

(վայրը)

_______________________________________________________________

արձանագրություն կազմողի(ների) պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը

________________________________________________________________

իրավախախտողի տվյալները (կազմ. անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, գտնվելու վայրը և այլն)

Արձանագրել է _____________________________________________________

(իրավախախտման կատարման տեղը և արարքի էությունը)

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_________________________________________________________________

նշված խախտումը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի _____ հոդվածի ___ մասով առաջացնում է վարչական պատասխանատվություն:

______________________ ԿՏՐՄԱՆ ԳԻԾ ______________________

(իրավախախտման կատարման վայրը և արարքի էությունը)

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_________________________________________________________________

նշված խախտումը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի _____ հոդվածի ___ մասով առաջացնում է վարչական պատասխանատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Մարության

___________________________________________________________

(Ինձ բացատրվել է Վարչական իրավախախտ. վերաբ. ՀՀ օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված իմ իրավունքներն ու

պարտականությունները, որի համար ստորագրում եմ)

__________________ ____________________________________________

(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

Իրավախախտում կատարած անձի բացատրությունը ______________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Արձանագրությունը կազմեց (ին) ________________________ __________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)

__________________________________________________________________

(ստորագրությունից հրաժարվելու դեպքում նշել շարժառիթները)__________________________________________________________________

Վկաներ __________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը. բնակության վայրը)

(ստորագրությունը)

Ստացա 2-րդ օրինակը ___________________________________________________

(ստորագրությունը) (իրավախախտում կատարած անձի պաշտոնը, ԱԱՀ)

______________________ ԿՏՐՄԱՆ ԳԻԾ ______________________

___________________________________________________________

(Ինձ բացատրվել է Վարչական իրավախախտ. վերաբ. ՀՀ օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված իմ իրավունքներն ու

պարտականությունները, որի համար ստորագրում եմ)

__________________ ____________________________________________

(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

Իրավախախտում կատարած անձի բացատրությունը ______________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Արձանագրությունը կազմեց (ին) ________________________ __________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)

__________________________________________________________________

(ստորագրությունից հրաժարվելու դեպքում նշել շարժառիթները)__________________________________________________________________

Վկաներ __________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը. բնակության վայրը)

__________________________________________________________________

(ստորագրությունը)

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007 թ. փետրվարի 26-ի

թիվ 43-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրությունների (այսուհետ` արձանագրություն) հաշվառման մատյանի վարման կարգը:

2. Հաշվառման մատյանի վարման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետի կողմից նշանակվում է պատասխանատու անձ:

3. Արձանագրությունների հաշվառումը իրականացվում է հաշվառման մատյանում, որի էջերը համարակալվում են հերթական համարներով, կարվում և կնքվում տեսչության կնիքով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետի գրավոր հանձնարարության համաձայն հաշվառման մատյանի պատասխանատու անձը տեսչության աշխատակցին հատկացնում է պահանջվող քանակի արձանագրության ձևաթղթեր և այդ մասին համապատասխան նշագրում:

5. Հանձնարարություն ստացող աշխատակիցը, սահմանված կարգով պատասխանատու անձից ստանում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության ձևաթղթերը և ստորագրում մատյանի 6-րդ սյունակում:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության տարածքային ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ` ղեկավար) կարող է առանց տեսչության պետի գրավոր հանձնարարության ստանալ անհրաժեշտ քանակության արձանագրության ձևաթղթեր, նախապես համաձայնեցնելով տեսչության պետի հետ և ստորագրում մատյանի 6-րդ սյունակում:

7. Կազմված արձանագրությունը ոչ ուշ, քան արձանագրության կազմման օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, ղեկավարի կամ աշխատակցի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին` վարչական տույժի նշանակման որոշում կայացնելու համար:

(7-րդ կետը փոփ. 29.12.07 N 562-Ն)

8. Տեսչության պետի կողմից կայացրած որոշման մասին, մատյանում կատարվում է համապատասխան նշագրում:

9. Սխալներով, թերի լրացված կամ ոչ պիտանի արձանագրության ձևաթղթերը, ղեկավարի կամ աշխատակցի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա, Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետի կողմից կարող է ճանաչվել անվավեր, որը սահմանված կարգով մարվում է, ինչի մասին մատյանում կատարվում է համապատասխան նշագրում:

10. Գրանցամատյանի սյունակները, բացառությամբ 6-րդ սյունակի, լրացվում է գրանցամատյանի պատասխանատու անձի կողմից:

(հավելվածը փոփ. 29.12.07 N 562-Ն)

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Մարության

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։