ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2008 թվականի N 54-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ` 130 3 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ
առանձնացված ստորաբաժանումներ`
97 3 -
Արմավիրի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալություն
13 - -
Բաղրամյանի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալություն
5 - -
Վաղարշապատի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալություն 15 - -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. հունվարի 31
Երևան