ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 1460-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ալմեդա» ՓԲԸ դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Արթուր Գալստյան դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) (դրական)
«Սուրբ Գևորգ» միջազգային
բարեգործական միություն» ՀԿ բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար`
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 24.09.2007 թ. N 1460-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ (անուն, ազգանուն) իրավ. անձ (անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը
իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողու-
թյան ժամկետը
1 «Ալմեդա» ՓԲԸ ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., շ. 8,
բն. 14 Կ-XX-001080 24.09.07 364 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Մաշտոցի պող., շ. 37, թիվ 86 անժամկետ
2 Ա/Ձ Արթուր Գալստյան ք. Ծաղկաձոր,
Վ. Ճարտարապետի փող., տուն 15 Ա-XX-000418 24.09.07 341 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Ծաղկաձոր, Մագիստրոսի փող. անժամկետ
3 «Սուրբ Գևորգ» միջազգային բարեգործական միություն» ՀԿ ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող., 36 Կ-XX-001049 24.09.07 346 Բժկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք. Երևան, Նոր-Նորքի
4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող. 36 անժամկետ