Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1631-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

31 հոկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 1631-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1515-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 24.10.2007 թ. N 10880 դիմումը,

Հրամայում եմ`

1. ՀՀ առողջապահության նախարարի 05.10.2007 թ. N 1515-Ա հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1, 1.2 կետերով.

«1.1. Դադարեցնել «Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000338, N Կ-XX-000675, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000215, N Կ-XX-000826 և «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000745 լիցենզիաների գործողությունը։

1.2 . «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Կապանի հիվանդանոց», «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Կապանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000338, N Կ-XX-000675, N Կ-XX-000215, N Կ-XX-000826, N Կ-XX-0003745 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը»։

2. Վերոհիշյալ հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում»։

Նախարար` Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։