Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1594-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական ղեկավարին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2008 թ. հունվարի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1594-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

1, 2, 3, 4, 5, 6, 7, 7.1, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։