Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան (կից հայտարարություններով):

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Բաղդասարյան

8 հունիսի 2004 թվականի,

քաղ. Երևան

Ն-105-3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կոնվենցիայի 29-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի IV Գլխով նախատեսված համագործակցության համար նշանակում է հետևյալ մարմինները.

ա) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ դատարաններում քննվող քրեական գործերով:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի քրեականացնի Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված արարքը:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ օգտվելով Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հնարավորությունից՝ Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետում նշված 9-11-րդ հոդվածներով նախատեսված ցանկացած անձի նկատմամբ իր իրավազորության կանոնները կիրառելու է այն պահից սկսած, երբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով ակտիվ և պասիվ կաշառակերության արարք կատարելու համար քրեական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակի մեջ կընդգրկվեն նաև Կոնվենցիայի 9-11-րդ հոդվածներում նշված անձինք:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում մերժելու Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադարձ իրավական օգնությունը, եթե իրեն ուղղված հարցումն առնչվում է այնպիսի հանցագործության, որը Հայաստանը դիտում է որպես քաղաքական հանցագործություն:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։