Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

25 հունվարի 2008 թվականի N 54-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պահպանման գործառույթն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 438,717.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 167,200.4 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին եռամսյակում` 27,866.7 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 69,666.8 հազ. դրամ, ինն ամսում` 111,466.9 հազ. դրամ, «Այլ վարձատրություն» հոդվածով` 18,000.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 3,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 7,500.0 հազ. դրամ, ինն ամսում` 12,000.0 հազ. դրամ, «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով` 17,913.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 4,478.3 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 8,956.5 հազ. դրամ, ինն ամսում` 13,434.8 հազ. դրամ, «Կոմունալ ծառայություններ» հոդվածով` 1,773.9 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 443.5 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 887.0 հազ. դրամ, ինն ամսում` 1,330.4 հազ. դրամ, «Կապի ծառայություններ» հոդվածով` 1,056.4 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 264.1 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 528.2 հազ. դրամ, ինն ամսում` 792.3 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 39,390.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 39,390.0 հազ. դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 6,588.1 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 1,647.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 3,294.1 հազ. դրամ, ինն ամսում` 4,941.1 հազ. դրամ, «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 4,090.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 4,090.0 հազ. դրամ, «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով` 45,300.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 45,300.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 130,756.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 130,756.0 հազ. դրամ, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով` 6,650.0 հազ. դրամ, որից` առաջին եռամսյակում` 6,650.0 հազ. դրամ):

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2008 թ. փետրվարի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։