Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1507-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 15 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 95,250.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Տրանuպորտային միջոցների ձեռքբերման ծախuեր» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 27.12.07 N 1525-Ա, խմբ. 07.02.08 N 86-Ա)

2. Սույն որոշման 1-ին կետով հատկացված միջոցների հաշվին իրականացվող գնումների գործընթացի կազմակերպման և պատվիրատուի լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին։

3. Թույլատրել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումն իրականացնել մեկ անձից գնման եղանակով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. դեկտեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։