Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԿԱՊԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԵՎ«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈԻԼՈԶԱՑԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2007 թվականի N 1515-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԿԱՊԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԵՎ«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈԻԼՈԶԱՑԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,

Հրամայում եմ`

1. «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ին, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ին և «Կապանի մարզային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ին 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000338, 2005 թվականի ապրիլի 29-ին տրված թիվ Կ-XX-000675, 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000215, 2006 թվականի սեպտեմբերի 7-ին տրված թիվ Կ-XX-000826 և 2006 թվականի հունվարի 25-ին տրված թիվ Կ-XX-000745 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:

1.1. Դադարեցնել «Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000338, N Կ-XX-000675, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000215, N Կ-XX-000826 և «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000745 լիցենզիաների գործողությունը։

(1.1 կետը լրաց. 31.10.07 N 1631-Ա)

1.2 . «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Կապանի հիվանդանոց», «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Կապանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000338, N Կ-XX-000675, N Կ-XX-000215, N Կ-XX-000826, N Կ-XX-0003745 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

(1.2 կետը լրաց. 31.10.07 N 1631-Ա)

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

(2.1 կետը խմբ. 31.10.07 N 1631-Ա)

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։