Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱԲՈՎՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-Ի ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2007 թվականի N 1514-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԲՈՎՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-Ի ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,

Հրամայում եմ`

1. «Աբովյանի հիվանդանոց» ՓԲԸ-ին և «Աբովյանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000330, 2003 թվականի սեպտեմբերի 1-ին տրված թիվ Կ-XX-000234, 2007 թվականի հունվարի 24-ին տրված թիվ Կ-XX-000909, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:

1.1. Դադարեցնել «Աբովյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000330 և «Աբովյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000234, N Կ-XX-000909 լիցենզիաների գործողությունը։

(1.1 կետը լրաց. 31.10.07 N 1632-Ա)

1.2. «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Աբովյանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Աբովյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000330, N Կ-XX-000234, N Կ-XX-000909 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը։

(1.2 կետը լրաց. 31.10.07 N 1632-Ա)

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում:

(2.1 կետը խմբ. 31.10.07 N 1632-Ա)

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։