Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-03-13-ից մինչև 2008-07-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-07-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60007210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 մարտի 2007 թ.

ք. Երևան N 140-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ելնելով հանրային շահի և ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ի) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողները`

1) 2007 թվականի հուլիսի 1-ից հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերը հաճախորդներին (բաժանորդներին) տրամադրում են գրավոր պայմանագրի հիման վրա.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից շուտ իրացված (շրջանառության մեջ գտնվող) հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող հաճախորդների (բաժանորդների) հետ մինչև 2008 թվականի հունիսի 1-ը վերակնքում են գրավոր պայմանագրեր.

(2-րդ ենթակետը փոփ. 30.10.07 N 486-Ն, 15.02.08 N 62-Ն)

3) ֆիզիկական անձանց հետ կնքվող (վերակնքվող) սույն կետում նշված գրավոր պայմանագրերին կցում են անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անձը հաստատող այլ փաստաթուղթ) ընթեռնելի պատճենը և պայմանագրերը կնքում (վերակնքում) են ֆիզիկական անձի ներկայությամբ, իսկ այլ անձանց հետ պայմանագրերը կնքում (վերակնքում) են երկկողմ կնիքներով դրոշմված փաստաթուղթ կազմելու միջոցով.

4) վարում և պահպանում են հաճախորդների (բաժանորդների) տվյալների էլեկտրոնային և փաստաթղթային բազան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։