Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

7 փետրվարի 2008 թվականի N 130-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Նարեկ Սահակյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 403-Ա որոշման 1-ին կետում «ուսումնառության ավարտը» բառերը փոխարինել «2011 թվականի գարնանային զորակոչը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Ռոման և Արման Մստոևներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 36-Ա որոշման 1-ին կետում «ուսումնառության ավարտը` 2007 թվականի գարնանային զորակոչը» բառերը փոխարինել «2010 թվականի աշնանային զորակոչը» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Գուրգեն Ասլանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1403-Ա որոշման 1-ին կետում «2008 թվականի գարնանային զորակոչը» բառերը փոխարինել «2009 թվականի աշնանային զորակոչը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Էդգար Զաբունյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 315-Ա որոշման 1-ին կետում «2007 թվականի գարնանային զորակոչը» բառերը փոխարինել «2009 թվականի գարնանային զորակոչը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Աղասի Ղարիբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 317-Ա որոշման 1-ին կետում «2007» թիվը փոխարինել «2010» թվով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Կորյուն Ասատրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1100-Ա որոշման 1-ին կետում «ուսումնառության ավարտը` 2007 թվականի աշնանային զորակոչը» բառերը փոխարինել «2010 թվականի գարնանային զորակոչը» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2008 թ. փետրվարի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։