ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
18 փետրվարի 2008 թ.
ք. Երևան N 08-36-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 18.02.2008 թ. կայացած նիստի). Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Բուրգաս Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ 0652 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։ 2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(18.02.2008թ. հր. N 08-36-Լ)
Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ
1 «Բուրգաս Սարով» ՍՊԸ Երևան, Միկոյան 9շ, բն. 32 ԱԳ N 0652 21.02.07թ. 0086206 650 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն