Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԺ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային

հանձնաժողովը

1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում

լրացում կատարելու մասին Կառավարություն

31.08.2004 Ֆինանսավարկային,

բյուջետային և

տնտեսական հարցերի

մշտական հանձնաժողով

2. «ՀՀ միջազգային պայմանագրերի

մասին» ՀՀ օրենքում

փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին Կառավարություն

07.09.2004 Արտաքին

հարաբերությունների

մշտական հանձնաժողով

3. «Այլընտրանքային ծառայության

մասին» ՀՀ օրենքում լրացում և

փոփոխություն կատարելու մասին ԱԺ

պատգամավոր

Վ. Հովհաննիսյան

10.06.2004 Պաշտպանության,

ազգային

անվտանգության և

ներքին գործերի

մշտական հանձնաժողով

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային

հանձնաժողովը

ա) Գնումների մասին

բ) «Պետական ոչ առևտրային

կազմակերպությունների մասին»

ՀՀ օրենքում փոփոխություն

կատարելու մասին Կառավարություն

08.10.2004 Ֆինանսավարկային,

բյուջետային և

տնտեսական հարցերի,

Պետական-իրավական

հարցերի մշտական

հանձնաժողովներ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան

25 հոկտեմբերի 2004 թվականի,

քաղ. Երևան

Ն-128-3

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։