Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայտարարությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատապարտելով` - մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական և նյութական վնաս, - ատելության և չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում, - երկրի կայունությունը, միջազգային վարկը և ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն, կարևորելով` - մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը, - մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը, - քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա, - իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան, - հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման հիմք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` անհրաժեշտ և իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին, զսպվածության և ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին` այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար:

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Տ. Թորոսյան

2 մարտի 2008 թվականի,

քաղ. Երևան

Հ-001

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։