Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 259.2 հոդվածով.

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 259.2 հոդվածով.

«Հոդված 259.2. Զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող նյութերը և առարկաները մեկ ուրիշին հանձնելը

ա) ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքը, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերն ու առարկաները սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կատարած գործողություններն առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև երկու տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով.

բ) նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`

առաջացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։