Հոդված 7. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը
Հոդված 7. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը, և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի նրա կազմակերպական-իրավական տեսակը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև նրա գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը խմբ. 12.05.97 ՀՕ-116)